f

Անկախ

Աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների թիվը մինչև տարեվերջ կաճի 86 միլիոնով


Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի կողմից այսօր հրապարակված վերլուծության տվյալների, կորոնավիրուսային համավարակի՝ տնտեսությանը հասցված հետևանքների պատճառով մինչև տարեվերջ գեթե 86 միլիոն երեխա կարող է հայտնվել աղքատ տնային տնտեսություններում՝ գրանցելով ցուցանիշի 15 տոկոսանոց աճ:
 
Վերլուծության մեջ ընդգծվում է, որ, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն ընտանիքներին համավարակի պատճառով հասցված ֆինանսական դժվարություններից պաշտպանելու համար, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աղքատության ստորին գծից ցածր ապրող երեխաների ընդհանուր թիվը կարող է հասնել 672 միլիոնի: Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրներում կարող է նկատվել առավելագույն՝ մինչև 44 տոկոս աճ:
 
«Կորոնավիրուսային համավարակը աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ստեղծել, որ կլանում է ընտանիքների ֆինանսական ռեսուրսներն ամբողջ աշխարհում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ընտանիքների համար ֆինանսական դժվարությունների ծավալն ու խորությունը սպառնում են ի չիք դարձնել երեխաների աղքատության նվազեցմանն ուղղված տարիների առաջընթացը` նրանց թողնելով առանց անհրաժեշտ ծառայությունների։ Առանց թիրախավորված գործողությունների, հազիվ ծայրը ծայրին հասցնող ընտանիքները կարող են հայտնվել աղքատության մեջ, իսկ ամենաաղքատ ընտանիքները կարող են տարիներով չնկատվող զրկանքներ կրել»:
 
Մինչև համավարակը, ամբողջ աշխարհում երեխաների երկու երրորդին հասանելի չէր սոցիալական պաշտպանության որևէ մեխանիզմ՝ հնարավորություն չտալով ընտանիքներին դիմակայել ֆինանսական ցնցումներին և սեղմելով սերնդեսերունդ փոխանցվող աղքատությանը արատավոր օղակը:
 
Հարյուր միլիոնավոր երեխաներ շարունակում են ապրել բազմաչափ աղքատության մեջ, ինչը նշանակում է չունենալ բուժօգնության, կրթության, պատշաճ սնուցման կամ համապատասխան բնակարանային պայմաններ, ինչը հաճախ կառավարությունների կողմից սոցիալական ծառայության ոլորտում անբավարար ներդրումների հետևանք է:
 
Հակամարտությունների և ռազմական գործողությունների հետևանքով տուժած երկրներում ապրող երեխաների համար այս ճգնաժամը հետագայում էլ ավելի կմեծացնի նաև սոցիալական անկայունության ռիսկը և տնային տնտեսությունների՝ աղքատության մեջ հայտնվելու վտանգը։
 
Որպեսզի աղքատ տնային տնտեսություններում ապրող երեխաների վրա կորոնավիրուսի ազդեցությունը նվազի և վերանա, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սեյվ դը Չիլդրենը կոչ են անում հրատապ և լայնամասշտաբ սոցիալական պաշտպանության մեխանիզմներ և ծրագրեր ներդնել, այդ թվում՝ դրամական փոխանցումներ, դպրոցական սնունդ և երեխայի խնամքի նպաստներ։ Սրանք բոլորը խիստ անհրաժեշտ ներդրումներ են, որ կարող են բավարարել ամենահրատապ ֆինանսական կարիքները և պետությունների համար հիմք ստեղծել հետագա հարվածքներին դիմակայելու համար։
 
Ընտանիքներին աջակցելու համար պետությունները պետք է նաև ներդրումներ կատարեն սոցիալական պաշտպանության, հարկաբյուջետային քաղաքականության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում: Սա կարող է ներառել որակյալ առողջապահական և այլ ծառայությունների համընդհանուր հասանելիության ընդլայնում, ներդրումներ հօգուտ ընտանիքահեն քաղաքականության, ինչպիսին, օրինակ, վճարովի արձակուրդն է և երեխաների խնամքին ուղղված ծառայությունները։
 
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մի շարք երկրներ արդեն իսկ ընդլայնել են իրենց սոցիալական պաշտպանության ծրագրերը: Օրինակ՝

  • Ինդոնեզիայում Kartu Sembako ծրագիրը, որ ամսական դրամական աջակցություն է տրամադրում ընտանիքի սպառման հիմնական ապրանքների համար, ընդլայնվել է՝ հասանելի դառնալով 20 միլիոն բնակչի: Ընտանիքներին տրամադրվող ամսական դրամական աջակցությունն աճել է՝ 150 հազարից հասնելով 200 հազար ինդոնեզական ռուպիի։
  • Արգենտինայում Երեխաների համընդհանուր նպաստ ծրագրի շրջանակում տրվող նպաստը ներկայիս շահառուների համար ավելացել է 3,100 արգենտինական պեսոյով (47 ԱՄՆ դոլար)։
  • Վրաստանում Նպատակային սոցիալական օգնության ծրագիրը ժամանակավորապես կընդլայնվի՝ լրացուցիչ 70,000 ընտանիքների աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև՝ 6 ամսվա կտրվածքով ամսական լրացուցիչ 100 լարի (31 ԱՄՆ դոլար) կտրամադրի 21 000՝ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների։
  • Հայաստանում ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքները կստանան աջակցություն իրենց տրամադրվող նպաստի 50 տոկոսի չափով։
  • Կոլումբիայում կառավարությունը ստեղծել է Եկամուտների համերաշխության ծրագիրը` դրամական փոխանցումներ տրամադրելու այն տնային տնտեսություններին, որոնք ներկայումս նպաստ չեն ստանում կառավարության ազգային որևէ ծրագրից: Մայիսի 21-ի դրությամբ ավելի քան 2 միլիոն խոցելի ընտանիքներ ստացել են 320,000 պեսոյի դրամական փոխանցում (81 ԱՄՆ դոլարին համարժեք) մարտ և մայիս ամիսներին կատարված երկու հավասարաչափ վճարումների միջոցով:

Հայաստան ՅՈՒՆԻՍԵՖ

Այլ հոդվածներ հեղինակից

Ղարաբաղցիք որ նյուխ ու ստրատեգիական մտածելակերպ ունենան Աղդամի մզկիթը կդարձնեն եկեղեցի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անի Ապրահամյանին
«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ․ Ազիզ Թամոյան
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին․ Արման Աբովյան
Բրուքլին Բեքհեմը միլիարդատիրոջ դստեր հետ է  ամուսնանում
«Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու». Նաիրա Զոհրաբյան
Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները
Կոչ եմ անում ու խնդրում եմ, բոլոր իմ գործընկերներին, անկախ իրենց զբաղվածությունից ու փորձառությունից, մասնակցել այս գործընթացին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 560 հազարը
Պետական գործիչն ու բախտախնդիրը
Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ
«Հայրենիք-ի գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ փակ քննարկում
Ամեն տեսակի ստորություն եւ վատմամայիբալություն անելիս հղում են անում պարետի բարձր անվանը. իմքայլական նախկին պատգամավոր
Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը․ Դ․ Խաժակյան
Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ․ Արմեն Աշոտյան
Իրավիճակը շփման գոտում
Ո՞ւր է Երևանի քաղաքապետը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
Ավելին
Ավելին