f

Անկախ

12-ամյա հայուհու կատարումը ընդգրկվել է «Ռուսաստանի ռեկորդների գրքում»


Ծնունդով գյումրեցի 12-ամյա Միլեն Կարանյանն իր ձայնով ու երգացանկով շարունակում է զարմացնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներին ու ունկնդրներին: Ձեռքբերումներով ու արդեն գրանցած հաջողություններով Միլենը չի սահմանափակվում:

Տարբեր ժանրերում հանդես եկող Միլեն Կարանյանն առաջիկայում պատրաստվում է մասնակցել  Битва  талантов  հաղորդաշարին, համերգներով հանդես գալ Մոսկվայում և Հայաստանում:

Միլենը ծնվել և մեծացել է Գյումրիում, 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Մայրը՝ Հասմիկը, երաժիշտ է, հայրը՝ Արմենը, քանդակագործ և դիզայներ է:  

Երեխան առաջին անգամ երգել է 6 տարեկանում: Երաժշտական դպրոց չի հաճախել, ամեն ինչ սովորել և սովորում է ինքնուրույն:

2019-ի դեկտեմբերի 11-ին, միջազգային ժյուրիի և փորձագետների գնահատմամբ, Միլենը դարձավ Ռուսաստանի և աշխարհի ռեկորդակիր՝ որպես ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխա՝ գերազանցելով մինչ այդ եղած ռեկորդը և գրանցվելով ռուսական ռեկորդագրքում:  

Տարբեր լեզուներով ու ժանրերով ավելի քան 50 համաշխարհային հիթերի շարքում Միլենը ներկայացնում է նաև հայերեն երգեր:

Միջազգային ժյուրիի անդամների ներկայությամբ երիտասարդ աղջիկն արձանագրել է, որ օժտված է ձայնային եզակի դիապազոնով`բարիտոնից մինչև սոպրանո. համադրություն, որը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում:

Ընդամենը 12 տարեկան աղջիկը կարող է երգել կոնտրալտոյից մինչև կոլորատուրային սոպրանո։

Միլենի կատարողական դիապազոնը կազմում է փոքր օկտավայի «դո»-ից մինչև 4-րդ օկտավայի «սոլ»:

Ինչպե՞ս է բացահայտվել Միլենի տաղանդը, RUSARMINFO- ին պատմել է նրա մայրը՝ Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ Հասմիկ Կարանյանը՝ շեշտելով, որ իրենց ընտանիքն արմատներով Գյումրիից է, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է:

Միլենը ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա 2017-ին, բայց նա առաջին անգամ երգել է Գյումրիում վեց տարեկանում, որտեղ նա հաղթել է իր կյանքի առաջին մրցույթում: Աղջիկը ինքնուրույն զբաղվել է երաժշտությամբ. նախ սովորել է կիթառ նվագել, այնուհետև` դաշնամուր:

Ռուսաստանում մեկ տարի Միլենը մասնակցել է և հաղթել մի շարք միջազգային մրցույթներում: Այժմ նա արդեն երեք մենահամերգ է տվել:

«Մասնագետները պնդում են, որ Միլենի ձայնն իր հզորությամբ գերազանցում է իտալացի հայտնի օպերային երգիչ Էնրիկո Կարուզոյի ձայնային հնարավորություններին»,- ասել է Հասմիկ Կարանյանը:

Այժմ Միլեն Կարանյանը «Ձայնը» շոուի մասնակիցներ Սերգեյի և Նիկոլայ Հարությունովների հետ պատրաստում է «Երեք սերունդ» երաժշտական նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են համերգներ Հայաստանում և Ռուսաստանում:

 

Միլեն Կարանյան Մոսկվա

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին