f

Անկախ

Միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր եւ խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների  եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ:

1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի եւ միասնության դրսեւորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը:

Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝  վերածվելով հայ ազգի միասնականության  եւ միաբանության լավագույն առհավատչյայի:

Երկրի եւ իշխանությունների առջեւ դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը:  Այդ համատեքստում անգնահատելի  է  պատմական եւ քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ եւ միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:

Մաղթում եմ, որ կուռ եւ միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն եւ միասնականություն Հայկական երկու պետություններին եւ աշխարհասփյուռ հայությանը:

Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»:

Հայաստան Արցախի Հանրապետություն Արթուր Թովմասյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին
Փաշինյանը «մոռացել» է «կրակած» թվի մասին
Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի
Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում
Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել. Արծրուն Հովհաննիսյան
«Ժողովուրդ». 100 քննիչներն ու Ծառուկյանի փաստաբանների նոր դիմումը. զարգացումներ
«Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցվել հրետանակոծությունից փաստեր․ նոր զեկույց կուղարկվի միջազգային կառույցներին
Համացանցում տարածվել է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքի լուսանկարը
Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրգործ
«Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում
Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում
«Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին և խստորեն պահպանել հրադադարը
Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները
Փաշինյանն ու Ալիևը չեն ճանաչում աղետի ժամանակ չհարձակվելու ասպետական կոդեքսը
Ադրբեջանի զինուժի կողմից թիրախավորվել է ՀՀ քաղաքացիական խաղաղ բնակավայրը. Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ դեսպանին
Մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքին․ ՀՀ ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ փողոցները ողողվել են անձրևաջրերով
Ավելին
Ավելին