f

Անկախ

Մայիսի 21-27-ին ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել


Մայիսի 21-ից 27-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝

Մայիսի 22-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 23-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 35 կմ հարավ 3-4 բալ ուժգնությամբ և Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 24-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուք 3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 25-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝  Ծնորի քաղաքից 67 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ և Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մայիսի 22-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հյուսիսարևմտյան տարածքում՝ Սինալոայի նահանգի Մազատլան քաղաքից 161 կմ դեպի հարավ-արևմուտք: Մայիսի 27-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Վանուատուի Պորտ Վիլա մայրաքաղաքից 80 կմ դեպի հյուսիս-արևմուտք, և ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Շաբաթվա ընթացքում՝ մայիսի 24-ին Հարավային Իրանում՝ Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ նահանգի Դոգոնբեդան քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, իսկ 15 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Երկրաշարժի հետևանքով վնասվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Դեհդաշտի քարավանատունը:

ՀՀ ԱԻՆ Երկրաշարժ

Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ավելին
Ավելին