Բրազիլիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 411.821 է կազմել։ Այդ մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից: Գրում է Gazeta.ru-ն։
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 20 հազար նոր դեպքեր։
Հաղորդվել է, որ երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը գերազանցել է 25,5 հազարը:
Ավելի վաղ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել կասեցնել Միացյալ Նահանգներ այն օտարերկրացիների մուտքը, որոնք վերջին 14 օրվա ընթացքում Բրազիլիա են այցելել: