f

Անկախ

Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագիրը կրող վարպետաց դասերի երրորդ պարապմունքը վարեց մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացառիկ հնարավորություն է ընձեռում երաժիշտներին մասնակցելու աշխարհում մեծ համբավ ունեցող երաժիշտների, մանկավարժների անվճար վարպետաց դասերին և կատարելագործելու մասնագիտական հմտությունները։ 

Առցանց դասն Անյա Լեխները վարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարուհի Վարդուհի Միրզոյանի հետ, դասին հետևում էին բազմաթիվ երաժիշտներ։ Վարպետաց դասի ծրագրում Յոհան Սեբաստիան Բախի Սյուիտ մենանվագն էր թավջութակի համար։ Վարդուհի Միրզոյանը կատարում էր Բախի ստեղծագործությունը, իսկ Անյա Լեխները մանրակրկիտ աշխատում էր, իր խորհուրդները տալիս կատարմանը զուգահեռ։

Թավջութակահարուհի Վարդուհի Միրզոյանը նկատում էր, որ նման դասերը շատ կարևոր և ուսանելի են։ Մասնավորապես, դասը շատ բան տվեց իրեն ինչպես կատարման տեխնիկայի նրբությունների, այնպես էլ Բախի ստեղծագործությունն ավելի խորը հասկանալու, մեկնաբանելու առումով։ Թավջութակահարուհին նկատում է, որ մինչ առցանց դասն ինքը համացանցում գտնել և ունկնդրել է Անյա Լեխների՝ Բախի նշված ստեղծագործության կատարումը, ինչն իր համար տպավորիչ էր։ Ըստ թավջութակահարուհու՝ հետաքրքիր է ծանոթանալ նաև արտասահմանցի երաժիշտների դասավանդման մեթոդներին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր գործունեության ընթացքում մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին, և նման առցանց դասերը, որ լինելու են շարունակական, միտված են երիտասարդ կատարողների մասնագիտական կարողությունները կատարելագործելուն, նրանց կատարողական տարբեր դպրոցներին ծանոթացնելուն։

Հայաստան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Այլ հոդվածներ հեղինակից

Նորաթուխ սփյուռքահայությունը "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան
«Բարսելոնան» 79 միավորով 2-րդ հորիզոնականում է
Ես ոնց հասկանում եմ, կորոնավիրուսի վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են հանդիսանում, երբ ոստիկանները
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
Ղարաբաղցիք որ նյուխ ու ստրատեգիական մտածելակերպ ունենան Աղդամի մզկիթը կդարձնեն եկեղեցի
ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անի Ապրահամյանին
«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ․ Ազիզ Թամոյան
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին․ Արման Աբովյան
Բրուքլին Բեքհեմը միլիարդատիրոջ դստեր հետ է  ամուսնանում
«Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու». Նաիրա Զոհրաբյան
Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները
Կոչ եմ անում ու խնդրում եմ, բոլոր իմ գործընկերներին, անկախ իրենց զբաղվածությունից ու փորձառությունից, մասնակցել այս գործընթացին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 560 հազարը
Պետական գործիչն ու բախտախնդիրը
Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ
«Հայրենիք-ի գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ փակ քննարկում
Ամեն տեսակի ստորություն եւ վատմամայիբալություն անելիս հղում են անում պարետի բարձր անվանը. իմքայլական նախկին պատգամավոր
Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը․ Դ․ Խաժակյան
Ավելին
Ավելին