f

Անկախ

Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան


Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ. տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար:

1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում՝ ունենալով իր առանձնահատուկ տեղն ու դերը մեր բազմադարյա պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից, ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման՝ հայը կարողացավ կրկին ոտքի կանգնել ու պաշտպանել սեփական հողը, այդ հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, վերակերտել պետականությունն ու ամուր հիմք ստեղծել հուսալի ապագայի համար:

Կարճ ժամանակահատվածում կայացան պետական ինստիտուտները, ընդունվեցին պետական խորհրդանիշները, կազմավորվեց Հայոց բանակը: Այդ ամենը հնարավոր դարձավ մեր առաջնորդների անխոնջ ջանքերի, քաջ զինվորների ու հրամանատարների նվիրումի ու սխրանքի, հայրենիքի հանդեպ ունեցած նրանց անմնացորդ սիրո շնորհիվ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մենք հպարտ ենք, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք, որ մեր երակներում հոսում է նրանց արյունը, եւ որ նրանց արիությամբ ոգեշնչված կերտեցինք մեր նորօրյա հաղթանակները:

Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն Հայրենիքի ազատության ու անկախության, հանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Թո՛ղ հայ ժողովրդի հաղթանակները լինեն ամուր ու մշտական:

Արցախի Հանրապետություն Արայիկ Հարությունյան

Այլ հոդվածներ հեղինակից

Պարտադիր կողմնորոշումներ
Համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են
Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան
Համաշխարհային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի․ Պուտին
Գոլիկովան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին
ԱՀԿ-ում դեմ են կորոնավիրուսի համար կոշտ  կարանտինին
Թրամփը քննադատել է դպրոցականների և ուսանողների  հեռավար ուսուցումը
Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսից հետո  իմունիտետի   խախտումների  մասին
Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Վահե Սարգսյան
Բայդենը  ծնկի է իջել՝ ի նշան  համերաշխության
1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. ԱՆ
Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան
Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. փաստաբան
Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի բանակցություները միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով
Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել
ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը.ՃՈ
միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները
ԿԺԴՀ-ն  հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ «անօգուտ» գագաթնաժողովով
Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
Փաստորեն, ԱՄՆ պետդեպի նշանակած օտարերկրացին պետք է խորհուրդ տա պայքարել մի բանի դեմ, որը ՀՀ-ում արդեն 2 տարի է՝ չկա
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
Կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Կորոնավիրուսը չի փոխվել․ ԱՀԿ  ներկայացուցիչ
Գնացել է բաջանաղի տուն և վեճին միջամտելու ժամանակ դանակահարել նրա 21-ամյա որդուն. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
Ինձ, մեղմ ասած, զայրացրեց իշխանության արձագանքը, թե ո՞ւր է Ֆիրդուսի թաղամասում մշակութային արժեք. Կարապետյանց
Ավելին
Ավելին