Neakriti պորտալի փոխանցմամբ՝ հունիսի 1-ից Հունաստանում բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու նպատակով տուբերկուլյոզի դեմ համընդհանուր պատվաստումներ կսկսվեն։ Գրում է Gazeta.ru-ն։
Գիտնականները եռամյա ուսումնասիրության ընթացքում ապացուցել են, որ ԲՑԺ-ի դեմ պատվաստանյութը 5 անգամ նվազեցնում է շնչառական վարակների առաջացման ռիսկը: Ըստ մասնագետների, այս միջոցը COVID-19- ից կպաշտպանի քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք ռիսկային խմբում են գտնվում:
Պատվաստումը հաստատել է դեղերի ազգային գործակալությունը: Հրապարակման համաձայն, այդ միջոցը ձեռնարկվելու է նաև Գերմանիայում, Ավստրալիայում և Նիդեռլանդներում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5,6 միլիոնը։