f

Անկախ

«Փաստ». Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարանք ժամը մեկ հանրաքվե անել, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք», երեկ Ազգային ժողովում ասել է «իմքայլական» Ալեն Սիմոնյանը: Այս ձեւակերպումը, առավել եւս այս նախադասությունն արտաբերելու տոնը լավագույնս է բնութագրում այսօրվա իշխանություններին: Ու խնդիրը նույնիսկ այն չէ, թե նման պնդման քանի տոկոսն է գոնե մի քիչ մոտ իրականությանը: 

Ցանկացած իշխանություն պարբերաբար նման հայտարարություններ արել ու անում է որոշակի PR էֆեկտ ապահովելու, հատկապես թիմին կուռ պահելու նպատակով: Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին: 

Հենց այս կետից են նաեւ սկսվում իրականությունից կտրվելու գործընթացը, մեծամտության եւ անսխալականության բարդույթները: Դրանից ելնելով էլ նույն այդ իշխանությունը սրընթաց կորցնում է իր վարկանիշն ու վստահության պաշարը:

 Ցավոք, այսօրվա իշխանություններն այդ ճանապարհին են, ու այդ մասին են վկայում բազմաթիվ երեւույթներ, այդ թվում՝ ընդդիմախոսների հետ շփվելու ոճն ու բառապաշարը, հասարակության նկատմամբ «մուննաթը» տարբեր թեմաների հետ կապված, ամեն ինչում բոլորին մեղադրելու մոլուցքը (բնականաբար, իրենցից բացի):

 Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն ամբողջովին տապալած, սակայն իր միակ սխալը հանրությանը չափից ավելի վստահելը համարող, օրումեջ տեսակետ փոխող իշխանությունը առկա վիճակի հաղթահարման, տնտեսական ահագնացող ճգնաժամի դեմն առնելու մասին մտածելու փոխարեն շարունակում է պնդել, թե ամեն ինչ վատ է, քանի որ ՍԴ գործող դատավորներին չեն կարողացել փոխել, ուստի նոր օրենքներ են պետք, նոր կարգավորումներ են պետք: Մեծամասնություն ենք՝ ինչ ուզենք, կանենք:

 Կարեւորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը: Ահա ամբողջ տրամաբանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան իշխանություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բացահայտում է Թրամփի անպարկեշտ գործարքները Էրդողանի հետ
105 տարի անց Թուրքիայի նախագահը դեռ փորձում է քողարկել Ցեղասպանությունը
Հայոց պատրիարքն առաջարկում է հունական եկեղեցին բացել քրիստոնեական և մահմեդական պաշտամունքի  համար 
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը
Ովքե՞ր են Եվրոպական պառլամենտում Ադրբեջանին ագրեսիայի հրահրում. AntiFake.am-ի լրագրողական հետաքննությունը
Հարութ Սասունյան.Թուրքիան փորձում է տիրանալ Երուսաղեմի հայկական կալվածքներին
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Ռուսաստանում կորոնավիրուսի 8338 նոր դեպք է հայտնաբերվել
Դավիթ Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանի խորհրդական
Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին
Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ
Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ
Վարակի տարածումը կանխելու համար՝ զգայուն փականներ և անբռնակ դռներ հանրային զուգարաններում
Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ. Փաստաբանական խումբ
Թրամփը քաջություն չունի դա անվանել Հայոց ցեղասպանություն
Հայտարարվեցին 2020 թ. «Ավրորայի» հերոսները,Տեսանյութ_Լուսանկարներ
ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը
Ողջամիտ չէ հայ պաշտոնյաների և Կաթողիկոսի համար հակառակության մեջ լինել
Հավելյալ ֆինանսավորում Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում։
Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
Դմիտրի Մեդվեդևը՝ կորոնավիրուսի մասին
Էրդողանի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի հերքումը վտանգի է ենթարկում 80 միլիոն թուրքերի կյանքը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունը կորոնավիրուսային հիվանդության բռնկման վերաբերյալ
Էրդողանը պետք է դատվի միջազգային քրեական դատարանի կողմից՝ ահաբեկչությանը սատարելու համար
Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը
Ավելին
Ավելին