f

Անկախ

Իմ քայլը դիակապտությամբ է զբաղված


Դիակապտությունը պատերազմի ժամանակ թալանով զբաղվելն է maraudeur , ռուսերեն էլ Мародёрство։ հայերեն դիակապուտ նշանակում է դիակը թալանող։ Սակայն լայն իմաստով դիակապտություն է բոլոր աղետների՝ պատերազմների, համաճարակի, երկրաշարժի, դժբախտ պատահարների ժամանակ ողբերգությունը որպես առիթ օգտագործելով թալանով զբաղվելը։ Աղետի ժամանակ, երբ հանրության ուշադրությունը միմյանց օգնելով ու համախմբվելով աղետն հաղթահարելն է, հայտնվում են մարադյորները ու սկսում թալանը։ Դիակապուտները հասարակության այն խավն են, որ մի կողմից չունենալով էթիկա, ապրումակցելու զգացողություն անհանգստացած չեն աղետի պատճառած ավերներով ու ողբերգություններով, մյուս կողմից էլ այնքան տգետ են, որ չեն պատկերացնում, որ աղետը հենց այն է որ իրենց էլ է խփելու։

Դիակապուտը գող չի, գողը որոշակի մասնագիտություն է, հմտություններ պետք է ունենա որ այնպես գողություն անի որ ոչ ոք չնկատի, գողերն էլ են աղետի ժամանակ համախմբվում մյուս խավերի հետ, որ աղետը հաղթահարեն։ Իսկ դիակապուտը հմտության կարիք չունի, նրան միայն հանգամանքներ են պետք, աղետ, երբ մարդկանց միտքը զբաղված է միայն կյանքերով ու աղետը հաղթահարելու խնդիրներով, նա հնարավորություն ստանա ավարը տանել ափաշքյարա, բոլորի աչքի առաջ։

Հայաստանի այս աղետալի վիճակում, երբ կորոնավիրուսի համաճարակը արդեն օրական տասից ավել կյանք է տանում, միայն այսօր 12 հոգի է մահացել, և հարյուրավորները վարակվում են, վարակման տեմպերով աշխարհում առաջինների շարքում է հայտնվում, Ազգային ժողովի իմ քայլը խմբակցությունը Սահմանդրական դատրանը իրենով անելով է զբաղված, օրենքներ է ուզում անցկացնել որ մի կողմից ՍԴ դատավորներին հեռացնելու ձախողված հանրաքվեի նախագիծը չեղարկի, մյուս կողմից իրենց ձեռքով ՍԴ դատավորների հարցերը լուծելու օրենք ընդունի։ Գումարած իշխանության կողմից իրենց հակառակորդների նկատմամբ հետևողական քաղաքական հետապնդումները, կստանանք տիպիկ դիակապտություն՝ համաճարակի ժամանակ։

Ցավալին այն չի որ հասարակության մեջ դիակապտություն կա, բոլոր հասարակությունների մեջ էլ կգտնվեն դիակապուտներ, ցավալին ու անհանգստացնողն այն է որ դիակապտությամբ զբաղվում են երկրի ղեկավարները, նրանք ովքեր ի պաշտոնե կոչված են աղետի դեմ պայքարել, բայց աղետը թողած դիակապտությամբ են զբաղված։


 

ՖԲ Գրառում Վահան Իշխանյան Սահմանադրական դատարան նոր կորոնավիրուս Իմ քայլը

Այլ հոդվածներ հեղինակից

Պարտադիր կողմնորոշումներ
Համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են
Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան
Համաշխարհային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի․ Պուտին
Գոլիկովան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին
ԱՀԿ-ում դեմ են կորոնավիրուսի համար կոշտ  կարանտինին
Թրամփը քննադատել է դպրոցականների և ուսանողների  հեռավար ուսուցումը
Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսից հետո  իմունիտետի   խախտումների  մասին
Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Վահե Սարգսյան
Բայդենը  ծնկի է իջել՝ ի նշան  համերաշխության
1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. ԱՆ
Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան
Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. փաստաբան
Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի բանակցություները միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով
Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել
ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը.ՃՈ
միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները
ԿԺԴՀ-ն  հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ «անօգուտ» գագաթնաժողովով
Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
Փաստորեն, ԱՄՆ պետդեպի նշանակած օտարերկրացին պետք է խորհուրդ տա պայքարել մի բանի դեմ, որը ՀՀ-ում արդեն 2 տարի է՝ չկա
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
Կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Կորոնավիրուսը չի փոխվել․ ԱՀԿ  ներկայացուցիչ
Գնացել է բաջանաղի տուն և վեճին միջամտելու ժամանակ դանակահարել նրա 21-ամյա որդուն. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
Ինձ, մեղմ ասած, զայրացրեց իշխանության արձագանքը, թե ո՞ւր է Ֆիրդուսի թաղամասում մշակութային արժեք. Կարապետյանց
Ավելին
Ավելին