f

Անկախ

Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար հանդիպում-զրույց է ունեցել Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է կորանավիրուսի համավարակին, ինչպես նաև դրա հետևանքներին և ազդեցությանը:

Հանրապետության նախագահն առաջին հերթին բոլորին հորդորել է լուրջ վերաբերվել համավարակին: «Այն բավականին ագրեսիվ է: Հնարավոր է, որ այլ վիրուսներից շատ չի տարբերվում, բայց քանի որ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում՝ այսօր ավելի մեծ հնարավորություն կա վարակվել, քան 50, 100 տարի առաջ էր։ Ուստի կարևոր է հեռավորություն պահպանելը և վարակն ուրիշներին չփոխանցելը,-նշել է նախագահը: -Երիտասարդները, որոնք երբեմն նույնիսկ չեն զգում, որ վարակվել են, կարող են այդ վիրուսն ուղղակի փոխանցել երրորդ, չորրորդ մարդուն, իրենց մտերիմներին, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն, տարեց են և պատրաստ չեն հակազդել նման մեծ «հարձակմանը»։ Ցանկանում եմ օգտվել առիթից և կրկին բոլորիդ խնդրել, որ շատ լուրջ վերաբերվեք այդ հանգամանքին»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ քանի որ աշխարհն ու հաղորդակցության ձևերը փոխվել են, նման վարակներն ավելի վտանգավոր են դառնում: «Ամեն օր մենք տեխնոլոգիաների, գիտության և այս կամ այլ ոլորտում ունենալու ենք նոր ձեռքբերումներ։ Սա նշանակում է, որ մշտապես շատ արագ ենք զարգանալու։ Այս աշխարհը շատ արագ է փոփոխվում, և 10 տարի հետո ինքներդ կտեսնեք, որ աշխարհն արմատապես տարբերվելու է նրանից, ինչ այսօր ունենք,-նշել է նախագահը։ -Պարզապես կորոնավիրուսն այդ ամենն արագացրեց, ցույց տվեց, որ հին աշխարհն այլևս չի լինի, կլինի նոր աշխարհ, որը կիսով չափ վիրտուալ է: Դա շատ ավելի արագ աշխարհ է լինելու, որում անհրաժեշտ է լինելու որոշումները կայացնել շատ արագ, օգտագործել բոլոր՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև վիրտուալ կյանքի գործիքները։ Այն միգուցե շատ ավելի քաոտիկ է լինելու, սակայն, հնարավոր է, շատ ավելի կառավարելի, ավելի մեծ պոտենցիալ ունեցող՝ կախված այն բանից, թե դուք, որպես այս աշխարհի քաղաքացիներ, ինչ եք ընտրելու»։

Ամփոփելով զրույցը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ավագ սերնդի նպատակներից մեկն է երիտասարդներին փոխանցել իր փորձը և պատրաստել նրանց ապագային. «Մենք բոլորս մի նպատակ ունենք՝ որ դուք լինեք առողջ, խելացի, կրթված, որ մենք կարողանանք ձեզ փոխանցել այն ամենն, ինչ կարողացել ենք ճիշտ անել և այն, ինչ չենք կարողացել ճիշտ անել, և հուշենք ձեզ՝ ինչպես ուղղել դրանք: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, և իմ դերն է աջակցել ձեզ»:

Ռուսաստանյան բուհի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողներին Արմեն Սարգսյանը նաև խորհուրդ է տվել պահպանել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները. «Երկու երկրների միջև բարեկամությունը պատահական չէ, այն պատմական է: Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»:

Նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են գլոբալիզացիայի նոր միտումներին, Հայաստանի ապագային, ինչպես նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելուն:

Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Պարտադիր կողմնորոշումներ
Համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են
Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան
Համաշխարհային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի․ Պուտին
Գոլիկովան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին
ԱՀԿ-ում դեմ են կորոնավիրուսի համար կոշտ  կարանտինին
Թրամփը քննադատել է դպրոցականների և ուսանողների  հեռավար ուսուցումը
Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսից հետո  իմունիտետի   խախտումների  մասին
Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Վահե Սարգսյան
Բայդենը  ծնկի է իջել՝ ի նշան  համերաշխության
1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. ԱՆ
Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան
Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. փաստաբան
Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի բանակցություները միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով
Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել
ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը.ՃՈ
միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները
ԿԺԴՀ-ն  հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ «անօգուտ» գագաթնաժողովով
Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
Փաստորեն, ԱՄՆ պետդեպի նշանակած օտարերկրացին պետք է խորհուրդ տա պայքարել մի բանի դեմ, որը ՀՀ-ում արդեն 2 տարի է՝ չկա
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
Կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Կորոնավիրուսը չի փոխվել․ ԱՀԿ  ներկայացուցիչ
Գնացել է բաջանաղի տուն և վեճին միջամտելու ժամանակ դանակահարել նրա 21-ամյա որդուն. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
Ինձ, մեղմ ասած, զայրացրեց իշխանության արձագանքը, թե ո՞ւր է Ֆիրդուսի թաղամասում մշակութային արժեք. Կարապետյանց
Ավելին
Ավելին