f

Անկախ

Պետությունն ամեն ինչ կանի կապիտալ շինարարության պատշաճ իրականացման համար. Պապիկյան


Պետությունն ամեն ինչ անելու է, որ կապիտալ շինարարությունը հավուր պատշաճի և նորմալ ժամկետներում իրականացվի: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին: 

Պատգամավորի կարծիքով՝ կապիտալ ծախսերի իրականացումը հապաղում է, գնման գործընթացներիի ուշանում են: «Ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում»,-հարցրեց Խաչատրյանը:

Պապիկյանն արձագանքեց՝ պետական միջոցներով իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատվածը հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը: «Այս փուլում 90 տոկոսով ավարտված են բոլոր մրցույթները, ունենք բոլոր ուղղություններով հաղթողներ, մասնակիցները կան: Եվ խոսել մայիս ամսվա ձախողման մասին և հարց հնչեցնել, թե արդյոք դա կհամարենք ձախողում, կասեմ՝ ոչ, մենք չենք պատրաստվում ձախողել: Ավելին՝ ամեն գնով մեր կողմից շարունակվելու է ամեն ինչ արվել, քաջալերվել, որ կապիտալ շինարարությունն իրականացվի հավուր պատշաճի և ժամկետներում»,-ասաց Պապիկյանը:

Պապիկյանը հիշեցրեց, որ կառավարությունը մայիսի 27-ի նիստում երկու կարևոր որոշում է ընդունել, որոնք փոքրացնում են այն ռիսկերը, որ կապիտալ շինարարությունը Հայաստանում կարող է ձախողվել կամ ընթացքը դանդաղեցնել:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Սուրեն Պապիկյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին