Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արայիկ Հարությունյանը կրկին մոլորեցնում է հանրությանը` նշելով, որ կառավարության նոր կառուցվածքը լրացուցիչ բեռ չի լինի պետական բյուջեի վրա։ Նախարարությունների թիվը մնացել է նույնը, սակայն բազմաթիվ հաստիքներ են ավելանալու նախագահականում և այլ գերատեսչություններում ու պետական մարմիններում։ Նպատակը` աշխատավարձով ապահովել ձայն բերողներին, Բակո Սահակյանի թիմակիցներին, Սամվել Բաբայանի թիմակիցներին։ Պետական համակարգը կրկին ուռճացվում է` դառնալով էլ ավելի անարդյունավետ»։