f

Անկախ

«Արդարություն» կուսակցության հայտարարությունը


Արցախի «Արդարություն» կուսակցությունը, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա սկզբին, դատապարտել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի անունից ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կողմից արված այն հայտարարությունը, թե Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների ներկայությանը: «Արդարություն» կուսակցությունը նաև հայտարարել էր, որ, իրավունքի ուժով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությունը և սուբյեկտայնությունը վտանգող որևէ դրսևորում:
 

Ի պատասխան վերոնշյալ հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը շտապեց հայտարարել, որ դա թյուրըմբռնում է, և որ նման իրողություն գոյություն չունի:
 

Ինչպես գիտենք, սույն թվականի հունվարի 29-30-ին, Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ ու մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում, 2019 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացմանը, հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հնարավոր հաջորդական քայլերին:
 

Հատկանշական է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդից ընտրված ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Եվ հենց այդ համատեքստում էլ նախօրեին, Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ, Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ ահազանգում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը չի կարող համարվել լիիրավ, եթե Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունները (և ոչ թե Արցախի ժողովրդից ներկայացուցիչները) զրկված են դրանցում լիարժեք մասնակցություն ունենալու իրավունքից և հնարավորությունից :
Արցախի «Արդարություն» կուսակցությունն անթույլատրելի է համարում 2019 թվականին ձեռքբերված ինչ–ինչ պայմանավորվածությունների ու քննարկված առաջարկների կիրարկումը, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերի քննարկումը, քանի դեռ խորհրդային Ադրբեջանի իշխանությունների իրավահաջորդ հանդիսացող Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չեն տվել իրավաքաղաքական գնահատական 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, 1990 թվականի հունվարին Բաքվում և 1988–1991թթ. Արցախի պատմաիրավական տարածքների այլ բնակավայրերում հայերի և այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանն ու հայրենազրկմանը, և քանի դեռ չեն վերացրել դրանց հետևանքները:
Մեր գնահատմամբ, ներկայումս ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր քայլերը դրանք սոսկ ծուղակ են հայկական կողմի համար:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Արցախի Հանրապետության անունից բանակցություններ վարելը, իսկ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ գնահատում ենք որպես այդ համայնքի լեգիտիմացման և բանակցային կողմ դարձնելու փորձ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, դատապարտելով վերոնշյալ իրողությունները, հորդորում է Արցախի իշխանություններին և քաղաքական բոլոր ուժերին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը մեր երկրին ու ժողովրդին նետված վերոնշյալ սպառնալիքների վերաբերյալ:  
 

Արցախի «Արդարություն» կուսակցություն


 

«Արդարություն» կուսակցություն հայտարարություն Արցախի Հանրապետություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին