Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լիբանան ուղևորվող սիրիացի վարձկանների լուսանկարը՝ գրելով․ «Թուրքիայի քաղաքացիություն, ամսական 1500$ աշխատավարձ, և սիրիացի վարձկանները Լիբիայում են: Գործընթացը համակարգվում է անմիջապես Թուրքիայի «Ազգային հետախուզական կազմակերպության»(MİT) կողմից:
Միայն Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում սիրիացի վարձկանների թիվն արդենիսկ հաշվվում է հազարներով:
Հ.Գ. Հիշեցնում եմ՝ նաև Լիբիայում Թուրքիայի գործողությունները հստակ ցուցիչ են մեր տարածաշրջանում այդ երկրից բխող սպառնալիքները հաշվարկելու համար: Ի դեպ, այդ դեպքում մարտահրավերները բազմապատիկ անգամ ավելի են լինելու»: