Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 26-ին, ժամը 19։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրազի փողոցում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Ռաֆիկ Գ․), «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա․) եւ «Porsche Cayenne» (վարորդ՝ Կարեն Հ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրի պատին․ շտապօգնության աշխատակիցները Ռաֆիկ Գ․-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ Տիգրան Ա․-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: