Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Яндекс-эфир»-ի եթերում «Պարզապես դժվարի մասին» շոուի ժամանակ հաղորդավարուհի Սոֆիկո Շևարդնաձեին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ անհանգստացած է Միացյալ Նահանգներում տիրող քաղաքական իրավիճակից: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ Պոզների, երկիրը իսկապես բաժանված է: «Այսինքն՝ կարելի է ասել, որ (բայց դա տեղի չի ունենա), որ այն գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին», - ասել է Պոզները ՝ բացատրելով, որ նման տարանջատումը հիշեցնում է Հյուսիսի և Հարավի պատերազմների ժամանակները և կապված է բնակչության տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքների հետ:
Հիշելով Ամերիկայում իր կյանքի տարիները՝ Պոզները շեշտել է, որ այդ ժամանակ երկիրն այդքան բաժանված չէր: Միևնույն ժամանակ, Պոզները կասկած չունի, որ ԱՄՆ-Չինաստան առճակատման դեպքում անպայման կհաղթանակի Չինաստանն՝ իր հզոր զենքի և կարգապահության շնորհով: