f

Անկախ

Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ Արմեն Սարգսյան


«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է,- ռուսաստանյան «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հավելելով, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ: -Ուստի պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ: Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխությունները տեղի են ունենում մարդու կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ քաղաքականությունից մինչև մարդկային պարզ հարաբերություններ»: Նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ վերափոխումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա:

Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, այսօր ակտիվորեն քննարկվում է բոլոր մակարդակներում: Ակնհայտ են համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները և շարունակական անկման փուլը: «Իմ կարծիքով, համավարակն ունի մի շարք ավելի խորքային հետևանքներ,-ընդգծել է Հայաստանի նախագահը:-Նախ, միջազգային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների առաջ, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ են կրում: Երկրորդը՝ պետությունն ու հասարակությունը զգացին, թե որքան կարևոր է միջոցներ ներդնել հենց գիտության, առողջապահության ոլորտներում, ինչը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր»:

Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս կարող է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ազդել ԵԱՏՄ անդամ երկրների վրա, նախագահ Սարգսյանն ասել է, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր ընտրել է պայքարի իր սեփական մեթոդը, հետևաբար, հետևանքները տարբեր կլինեն: «Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ այս ճգնաժամն ինչ-որ առումով կծառայի որպես ինտեգրման կատալիզատոր, առաջին հերթին՝ գիտական և առողջապահական ոլորտում,- նշել է նախագահ Սարգսյանը: -Արմատական փոփոխություններ տեղի կունենան աշխատանքի շուկայում, որը, պարզվեց, համավարակի ֆոնին ամենախոցելիներից է: Բարձր որակավորում ունեցող անձնակազմի պահանջարկը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի: Անհրաժեշտ է լուծել այս կարևորագույն խնդիրները, ինչը կպայմանավորի ակտիվացումը համագործակցության երեք ուղղությամբ՝ գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ: Սիներգետիկ արդյունքը, որին հնարավոր է հասնել ԵԱՏՄ երկրների՝ այս ոլորտներում հնարավորությունների համադրման միջոցով, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման գործում»:

Հետևանքների թվում նախագահը նաև նշել է, որ առողջապահության ոլորտի համաշխարհային ճգնաժամը, հնարավոր է, կլիմայի փոփոխությունն առանցքային հարց դարձնի քաղաքական օրակարգում, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ մտահոգությունները գնալով ավելի իրական են դառնում: «Բացի այդ, երկրներն առավելագույն ջանքեր կներդնեն և ի ցույց կդնեն իրենց ներուժը՝ փորձելով վերագործարկել տնտեսությունը,- ասել է Հայաստանի նախագահը։ -Դա կարող է ավելի խորացնել կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունն այն իմաստով, որ բնապահպանական կանոնները, ամենայն հավանականությամբ, կթուլանան կամ ամբողջովին կանտեսվեն»:

ՀՀ նախագահի աշխատակազմ

«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Ավելին
Ավելին