f

Անկախ

Կասկածո՞ւմ ենք Վրաստանի հաջողություններին, թե՞ ուրախանում նրանց հաջողություններով․ երկու հայտարարությունների հետքերով


 Օրեր առաջ առողջապահության նախարարի մակարդակով կասկած էինք հայտնում նոր կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի գործողությունների  և ունեցած ցուցանիշների վերաբերյալ, այսօր վարչապետի մակարդակով վստահեցնում ենք, որ ուրախությամբ ենք հետևում հարևան Վրաստանի հաջողություններին ու ձեռքբերումներին։  

«Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները։ Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային Վրաստանի ազգային տոնի առթիվ ուղղված ուղերձում։

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանի անկախության տոնի առթիվ  հղված պաշտոնական ուղերձներում շեշտադրված են հայկական բոլոր մոտեցումները։ «Սա ցույց է տալիս, որ կան կայացած հայ-վրացական հարաբերություններ, կան մոտեցումներ միմյանց նկատմամբ լինելու ազնիվ, անկեղծ, բաց և կանխատեսելի»,- ասում է Մելիքյանը։  

Անդրադառնալով օրեր առաջ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանի արած հայտարարություններին և դրան հաջորդած վրացական կողմի արձագանքին՝ Մելիքյանն ասում է, որ դրանում նաև քաղաքական գործոն կար․ վրացական ընդդիմությունը Թորոսյանի հայտարարությունն օգտագործեց իշխանություններին քննադատելու համար։  

Ավելին, ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունից փորձեց օգտվել նաև հարևան Ադրբեջանը՝ զարկ տալու Վրաստանում հակահայկական տրամադրություններին, և առնվազն սոցցանցային տիրույթում հաջողություններ արձանագրեց։  

Չնայած վրացական կողմը տարբեր պաշտոնյաների մակարդակով Արսեն Թորոսյանի հայտարարությունները բնորոշեց որպես ոչ դիվանագիտական, նրանից պահանջեցին ներողություն խնդրել, առաջարկեցին կասկածի տակ դնելու փոխարեն նոր կորոնավիրուսի դեմ պայքարի վրացական փորձին ծանոթանալ, վրացագետը տեղի ունեցածը չի համարում դիվանագիտական սկանդալ, այլ բնորոշում է որպես փոքրիկ միջադեպ։  

«Երկու կողմերը դիվանագիտական լծակներով պարզաբանումներ են արել և այսօր պետք է փաստենք, որ տեղի ունեցածը որևէ կերպ չի ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»,- ասում է Մելիքյանը։  

«Եղել է անզգույշ հայտարարություն և արձագանք այդ հայտարարությանը։ Իմ կարծիքով սա առիթ էր, որ ապագայում երկու կողմերը միմյանց հետ կապված հայտարարություններում զգույշ լինեն, հասկանան, որ ամեն մի հայտարարություն, այդ թվում և ներքաղաքական, կարող է ազդեցություն ունենալ հարևան երկրի հանրության մոտ կարծիքի ձևավորման վրա»,- ասում է Մելիքյանը՝ հավելելով, որ պետք է կարողանալ դասեր քաղել տեղի ունեցածից։

Վրացագետը նաև շեշտում է՝ հատկապես  վրացի շարքային քաղաքացիների մոտ բացասական նստվածք է մնացել անցած միջադեպից։ Դրա հետևանքների հաղթահարման և հակահայկական տրամադրություններից խուսափելու համար վրացագետը կարևորում է, որ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի երկու ժողովուրդներն ավելի լավ ճանաչեն միմյանց, լինեն փոխայցելություններ, սերտ կապեր տարբեր մակարդակներում և այլն։  

«Պետք է ընդունել, որ Վրաստանում կա զանգված, որը հակահայկական տրամադրվածություն ունի, որին առիթ է պետք նման ալիք բարձրացնելու համար։ Բայց այդ նեղ հատվածը վրացական հասարակությունը չէ։ Պետք է աշխատել լայն զանգվածների հետ, հատկապես նրանց, որոնք հիշում են սովետական անցյալը, որոնք ունեն հայազգի ընկերներ»,- ասում է Մելիքյանը։  

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի հետ առցանց հանդիպման ժամանակ Առողջապահության նախարարը, խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվել, որ Վրաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակն էականորեն տարբերվում է հայաստանյան իրավիճակից՝ կասկած էր հայտնել Վրաստանում կիրառվող հաշվառման մեթոդաբանության, պաշտոնական վիճակագրական տվյալների հավաստիության և Հայաստանում կիրառվող մեթոդաբանության հետ նույնականության վերաբերյալ։  

«Արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է` ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվե՞լ են, թե՞ ասել են` հարգելի՛ քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացի: Ես այդ հարցի պատասխանն, անկեղծ ասած, չունեմ: Նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին, օրինակ` արդյո՞ք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ նաև կորոնավիրուսային վարակ կա, համարվում է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե՞ չի համարվում: Մեզ մոտ համարվում է միանշանակ: Թափանցիկության նման մակարդակ, ես անկեղծ պետք է ասեմ, որևէ երկրում չգիտեմ»,- ասել էր Թորոսյանը:

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, անդրադառնալով Թորոսյանի հայտարարությանն ասել է․ «Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել համավարակի այս ժամանակահատվածում, անցկացրել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրներում տիրող իրավիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ հնարավորությունից և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածելի չեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ի՞նչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար»:

Խնդիրը պարզաբանվել է նաև ԱԳՆ մակարդակով՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանության միջոցով։  

«Հայկական կողմը ափսոսանք է հայտնել առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ոչ ճիշտ մեկնաբանված հայտարարությունը անհանգստացրել է վրաց գործընկերներին»,- հայտարարել է  Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Նշենք, որ տեղի ունեցածից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցվեցին իշխանությունների մի շարք ներկայացուցիչների հասցեին՝ նշելով, որ զբաղեցնելով պետական պաշտոն և ներկայացնելով մի ողջ երկիր նրանք շարունակում են գործել որպես ակտիվիստ։  

 

Տարածաշրջան

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին