f

Անկախ

1 օրում ՃՏՊ-ների հետևանքով 15 մարդ վնասվածքներ է ստացել


Հունվարի 31-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա տղա, որի ծնողը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հունվարի 30-ին, ժամը 16.00-ին, Երևանի Վարդանանց, Ալ. Մանուկյան և Եր. Քոչարի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ավանեսովի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 63-ամյա վարորդին, ապա բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:

«Մերսեդեսի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 12.15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Դաֆ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 84-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հանրապետության հրապարակում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը տանը բուժօգնություն է ցուցաբերել 41-ամյա քաղաքացու, որը վթարի էր ենթարկվել:

Պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. 41-ամյա քաղաքացին «Ֆոլքսվագենի» վարորդն է:

Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 86-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել, 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

ավտովթար ՃՏՊ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին