f

Անկախ

«Արվում է ամեն հնարավորն՝ Իսրայելում տեղի ունենալիք ընտրություններում Նեթանյահուի հաղթանակն ապահովելու համար»


Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքում անդրադարձել է Իսրայելում տեղի ունեցող զարգացումներին։ Նա գրում է․ «Արվում է ամեն հնարավորն՝ Իսրայելում տեղի ունենալիք ընտրություններում Բենյամին Նեթանյահուի հաղթանակն ապահովելու համար։

Մարտի 2-ին Իսրայելում կայանալիք՝ վերջին 1 տարվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այդ երկրում և նրանից դուրս վարչապետի բարեկամների կողմից արվում է ամեն հնարավորը, որպեսզի Նեթանյահուին հաջողվի պահպանել վարչապետի աթոռը. այլապես, նրան կարող է սպառնալ անփառունակ քաղաքական «վախճանը» և բանտը:

Այդ նպատակով՝

1.Նեթանյահուի ներկայությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին՝ հենց մինչև ընտրությունները, հրապարակեց իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված իր վարչակազմի հեղինակած ծրագիրը՝ «Դարի գործարքը»: Չնայած ծրագրի հաջողելու գրեթե զրոյական հավանականությանը, այդուհանդերձ, Իսրայելի ներսում Թրամփի նման քայլը և առհասարակ՝ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը հանրությանը հիմնականում ներկայացվում է՝ որպես Բ. Նեթանյահուի անձնական ջանքերի արդյունք:

2.Վաշինգթոնից վերադառնալիս՝ Նեթանյահուն այցելեց Մոսկվա: Այստեղ ՌԴ բարձրագույն իշխանությունների հետ անցկացրած բանակցություններից բացի, Նեթանյահուն նաև ներկա գտնվեց 2019թ. հոկտեմբերին թմրանյութ կրելու մեղադրանքով Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված և 7,5 տարի ժամկետով դատապարտված Իսրայելի քաղաքացի Նաամա Իսահարի՝ անձամբ Վ. Պուտինի կողմից ներման արարողությանը, ով հայրենիք ժամանեց վարչապետի հետ՝ նրա իսկ ինքնաթիռով: Օդանավակայանում «ազատարար» վարչապետին դիմավորեցին «Նեթանյահու արքա» կոչերով:

Ինչ խոսք, բավական բարդ է կանխատեսել, թե նշված բավականաչափ կարևոր և հնչեղ քայլերն ինչպիսի ազդեցություն կունենան Նեթանյահուի վարկանիշի վրա, մանավանդ, երբ նրա դեմ կոռուպցիոն մեղադրանքներով հարուցված 3 քրեական գործերն արդեն իսկ ուղարկվել են դատարան»:

Բենիամին Նեթանյահու ընտրություններ Արմեն Պետրոսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին