f

Անկախ

Եթե դադարեցրել են բոյկոտը և հիմա նիստերի դահլիճում են, նշանակում է «Լուսավոր Հայաստանը» բավարարված է գործող իշխանության դիրքորոշմամբ. Միրզոյան


Եթե ​​«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները չեղարկել են բոյկոտը եւ այսօր ներկա են Ազգային ժողովի նիստին, դա նշանակում է, որ նրանք բավարարված են ներկայիս կառավարության դիրքորոշմամբ, որը, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դատապարտել է մի քանի շաբաթ առաջ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ԱԺ խոսնկ Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ հայտարարեց, որ գործող իշխանություններն այդպես էլ չեն դատապարտել բռնությունը, որն իրականացվել էր իր նկատմամբ իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների կողմից: Մասնավորապես, Մարուքյանը նշեց, որ, բռնությունը դատապարտելու փոխարեն, վարչապետը քննադատեց խորհրդարանական ընդդիմությանը, իսկ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը ծափահարեց վարչապետի ելույթին: «Դուք այդ պահին պարտավոր էիք զերծ մնալ: Խորհրդարանի նախագահը պետք է անկողմնակալ լինի, կամ գոնե պետք է ձեւացնի, որ անկողմնակալ է: Սակայն Դուք նույնիսկ չբարեհաճեցիք ձեւացնել»,- վրդովվեց Մարուքյանը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի եւ իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ, որը զանգվածային ծեծկռտուքի էր վերաճել: Փաշինյանը սարի նման կանգեց իր համախոհների մեջքին՝ «ԼՀ»-ին մեղադրելով սադրանքի մեջ:

Հայաստան Լուսավոր Հայաստան Արարատ Միրզոյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաքելությունը իրագործելու միակ եղանակը մանդատներից հրաժարվելն է. Տիգրան Աթանեսյան
Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար
Հա բայց Ռայիսի կարա՞ր չէ Օբամայից, Թրամփից, Բայդենից կամ Նեթանյահուից իմանար միջուկային համաձայնագրի նրբությունների, թակարդների ու խութերի մասին. իրանագետ
Երեխուս որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ. Զոհվածի մայր՝ Նիկոլ Փաշինյանին
Բաքվում սկսվել է տասներեք հայ գերիների դատը
Արցախի նախագահը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով ստացած վստահության իրացման ճանապարհին
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կենտրոնական շտաբում հավաք է հրավիրել
Վաշինգտոնը Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը փոխելու պատճառ չի տեսնում
ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները
ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները Հայաստանում արտահերթ ընտրությունների քվեարկության էական խախտումներ չեն հայտնաբերել
Եվս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով
Առաջիկայում՝ բոլոր անկլավների հանձնում, Զանգեզուրի միջանցքի բացում․․․
Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից. Մուկուչյանի պարզաբանումը
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Լուկյանով. Փաշինյանի հաղթանակը «հուսահատության ախտանիշի» հետեւանք է
Հայ ժողովուրդը նորից պարտվեց, բայց այս անգամ ոչ թե արտաքին կամ ներքին թշնամուն, այլ ինքն իրեն. Սենոր Հասրաթյան
Իտալիան հաղթեց Ուելսին նվազագույն հաշվով. Եվրո-2020
«Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք». Ալեն Սիմոնյան
«Արմենիա» հեռուստաալիքից պահանջում ենք հերքում կամ՝ համապատասխան հետևանքներ կլինեն. Արայիկ Հարությունյան
Հնարավոր է, հիմք ընդունելով խորհրդարանում առնվազն 3 քաղաքական ուժերի ներկայության անհրաժեշտությունն այդ մանդատները փոխանցվեն հաջորդ ուժերին, ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին ու «Հանրապետության»-ը
Հայ 3 մարզիկները` մրցանակակիրներ. Եվրոպայի աթլետիկայի առաջնություն
Նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ
Շուշիում հրավառություն են արել թշնամիները,նրանք էլ են ուրախ, որ վերարտադրվում է Նիկոլը։
«Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա». Կարին Տոնոյան
Ավելին
Ավելին