Մոսկվայի բժիշկները մեկ օրում COVID-19-ից ռեկորդային թվով 8.033 հիվանդ են բուժել։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովային: Գրում է Gazeta.ru-ն։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կորոնավիրուսային վարակից բուժվածների ընդհանուր թիվը 61.619 է կազմում:
Ռակովան հույս է հայտնել, որ այս դրական միտումը կշարունակվի:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 5միլիոնը։