f

Անկախ

Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ


Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։  Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։

Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։

Ձեռնարկն իր բնույթով աննախադեպ է, քանի որ առաջին անգամ հայաստանյան հրատարակչությունները միավորվում են՝ համատեղ ջանքերով իրականացնելու կրթադաստիարակչական կարևոր արշավ։

Հրատարակչությունների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ընդգծվում է, որ վերջին տարիներին հայաստանյան հրատարակչությունները բախվում են բավական լուրջ ու մտահոգիչ խնդրի:

«Հայաստանում ապրող բազում անձինք/ կազմակերպություններ, խախտելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, տարածում են մեր հրատարակած գրքերի պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերը՝ խախտելով հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային և հարակից իրավունքները: Անօրինական այս տարբերակները տարածվում են սոցիալական ցանցերի խմբերով, անձնական նամակներով, էլեկտրոնային փոստերով: Այս ընթացքում նույնիսկ ստեղծվել են էլեկտրոնային գրքերի տարածման կայքեր և ֆեյսբուքյան խմբեր:

Ընթերցողներից շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ երկար ճանապարհ է անցնում գիրքը՝ մինչև իրենց ձեռքին հայտնվելը։ Ընթերցողներից շատերին հայտնի չէ, թե որքան աշխատանք են կատարում հրատարակիչները, որքան միջոցներ են ծախսում այս կամ այն գրքի հեղինակային իրավունքի ձեռքբերման, թարգմանության, խմբագրման, սրբագրման, ձևավորման ու հարակից աշխատանքների վրա: Որքան գումար է ծախսվում գրքերի տպագրության, մարքեթինգային և գովազդային արշավների վրա: Այս ամենը հրատարակիչներն անում են մեծ ջանքերի գնով՝ ընթերցողին հասցնելով բարձրակարգ արտադրանք»,-նշում է հայտարարության մեջ;

Խոսելով մտավոր սեփականության բնագավառում կատարվող օրինախախտումների մասին` հրատարակիչները հարկ են համարել նշել այն հանգամանքը, որ հասցված վնասները բազմակողմ են, դրանք վերաբերում են ոչ միայն հրատարակիչներին։ Հանդիսանալով իրենց հեղինակների ներկայացուցիչները` հրատարակիչներն ամեն կերպ իրենց հնարավությունների սահմաններում փորձում են պայքարել այդ արատավոր երևույթի դեմ, սակայն միայն մասնավոր հատվածի գործողությունները բավարար չեն։

«Մտավոր սեփականության՝ մասնավորապես՝ հեղինակային իրավունքների իրավախախտումների հետևանքով նվազում է հեղինակների՝ նոր գրքեր ստեղծելու մոտիվացիան, քանի որ, եթե չկա դրա սպառումը՝ հետևաբար բացակայում է նաև նոր ստեղծագործություններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Պատկերացրեք մի հասարակություն, որտեղ չեն գրվում նոր գրքեր, չեն թարգմանվում արտասահմանյան գրականության ամենապահանջված և սիրված նմուշները հայերենով․․․

Մյուս կողմից՝ իրավախտները չարաշահելով հայաստանյան հրատարակիչների բարձր հեղինակությունը, հաճախ համացանցում՝ ազատ հասանելիությամբ կամ վճարովի տարբերակով տեղադրում են մեր գրքերի կազմերով ֆայլեր, որոնք հնարավոր է՝ լինեն այլ թարգմանիչների աշխատանքներ (երբեմն կասկածելի բովանդակությամբ), ցածրորակ ֆոտոպատճենահանման պատճառով վնաս հասցնեն ընթերցողի տեսողությանը և բազում այլ խնդիրներ առաջացնեն, որոնց համար հրատարակիչը պատասխանատու չէ։ Ընդհանուր առմամբ՝ մտավոր սեփականության և մասնավորապես հեղինակային իրավունքների վերաբերյալ խնդիրը վերաճում է մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդրի, այն է՝ անբարեխիղճ մրցակցությունը»,-ընդգծվում է հայտարարության տեքստում։

Ոչ միայն հրատարակիչներին, այլև ամբողջ ոլորտին վնաս հասցնող ապօրինությունը շատ հաճախ արվում է նաև չգիտակցված, ուստի հրատարակիչներն այս հայտարարությամբ կոչ են անում չտարածել իրենց հրատարակած գրքերի պատճենված՝ սկանավորված, PDF տարբերակ դարձրած և անգամ լուսանկարած էջերը, քանի որ դրանով խախտվում են հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային իրավունքները:

«Որպես շահագրգիր կողմեր՝ մենք ցանկանում ենք առավելագույնս զարգացնել և հզորացնել մեր երկրի տնտեսությունը, ամրացնել հեղինակ-հրատարակիչ-ընթերցող կապը և ապահովել փոխադարձ հարգանքը և վստահությունը վերոնշյալ երեք կողմերի միջև։ Եվ այդ համատեքստում մենք նախատեսում ենք իրականացնել իրազեկման արշավ, որի մասին քայլ առ քայլ կտեղեկացնենք բոլորիդ: Իսկ մինչև այդ, մյուս հրատարակչություններին, գրախանութներին, գրադարաններին, ՀԿ-ներին, գրական ակումբներին, ժամանակակից գրողներին, նկարազարդողներին, թարգմանիչներին և հատկապես գրքասերներին կոչ ենք անում միանալ այս հանրօգուտ շարժմանը՝ տարածելով մեր կողմից հրապարակվող տեղեկատվություններն ու պաշտոնական՝  #միսպանիրվաղվագիրքը հեշթեգը՝ այդպիսով ապահովելով էլ ավելի լայն իրազեկում»,-նշված է հայտարարության տեքստում։

Հայաստան Էդիթ Պրինտ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեծ  Բրիտանիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք է հայտնաբերվել
Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում  առաջին անգամ  գլխավորապես կանայք ընդգրկված կլինեն
Թաիլանդում թութակն ավելի քան 20 ադամանդ է գողացել և  կերել 
Հնդկաստանում դելտա պլյուս շտամից  մահվան առաջին դեպքն է գրանցվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ  սահմանել
ԱՀԿ-ն փոխել է կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումների վերաբերյալ իր դիրքորոշումը
ԱՄՆ-ում Չերչիլի նկարն աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
Մերկելը  կոչով է հանդես  եկել
Ռուսաստանում հունվարից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք է հայտնաբերվել
Կարծում եմ՝ նա (Փաշինյանը) հաղթել է ընտրություններում, սակայն շատ հարցեր են ծագում. Սերժ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել է քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար
Աստված չանի, որ մենք այս վարչապետի կողմից համագործակցության որևէ առաջարկ ստանանք, ինքը մեր համար դիտարկվում է որպես թշնամի
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. Փաշինյանը հիշեցրել է ռազմագերիների մասին
Այս խեղկատակ ու խայտառակ ընտրությունների արդյունքից հետո վստահ եմ, որ շատերի մոտ արտագաղթելու ցանկությունը կրկնապատկվել կամ եռապատկվել է
Զատուլին. Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները կասկածներ են առաջացնում
ՊԵԿ 2 հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից. անհրաժեշտ է այն վերադարձնել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները.սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք. Ադոնց
ՀԾԿՀ-ն հանդիպում է կազմակերպել «Վեոլիա ջուր» եւ «ՀԷՑ» ընկերությունների ներկայացուցիչների միջեւ
Նիկոլի հերթական "աշխատավարձային" մանիպուլյացիան և կեղծիքը (լուսանկար)
Սպիտակում իրականացվում են բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ
Առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի
Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ
Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. ուղիղ
Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա
Ավելին
Ավելին