Քիչ առաջ երկարատև հեռախոսազրույցներ ունեցա իմ վաղեմի վրացի ընկերների՝ Իա Ախվլեդիանիի և Թեմուր Գուրեշիձեի հետ։ «Ո՞նց ես, ի՞նչ կա,չկայից» հետո խոսք գնաց նախարար Արսեն Թորոսյանի Վրաստանի առողջապահության համակարգի մասին մասնագիտական, խորը և համապարփակ գնահատականից։ Հարգելի հայրենակիցներ, բոլորովին մի անհանգստացեք, վրացիները չեն նեղացել հայ ժողովրդից, ուղղակի հռհռում են նախարարի խոսքերի վրա։