f

Անկախ

«Միգուցե մինչեւ 80 դրամ դիմակի գինն իջնի». ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցելու


Այո, հնարավոր է, որ դիմակների գներն իջնեն, բայց թե որքան կիջնի, չեմ կարող ասել: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Ուղղակի սխալ է  մեր կողմից միջամտությունը գների կարգավորման հարցում: Այո, մենք տեսել ենք անհանգստացնող երեւույթներ, այդ պատճռով վաղը հենց վարույթ կհարուցենք խոշոր առեւտրային ցանցերի ներմուծողների նկատմամբ, բայց 10-ապատիկ, 100-ապատիկ գերշահույթ ստանալու երեւույթ բացառում եմ: 20 դրամանոց դիմակը 200 դրամով վաճառելու պնդումը մանիպուլյատիվ է եւ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այն դիմակը, որ միգուցե ներկրվում էր 20 դրամով, վաճառվում էր 30-40 դրամով: Հիմա ներկրվում է 110-120 դրամով, արտադրվում է 120-140 դրամով եւ տասնապատիկ շահույթ ստանալու համար պետք է վաճառվեր 1000-1200 դրամով: Այս դեպքում 45-50 դրամի մասին է խոսքը, որ մի մասը հարկ է, մի մասը շահույթ է, մի մասը ներմուծողին է գնում: Այստեղ կարող է գնի որոշակի իջեցում լինել: Եթե մենք այնպիսի կարգավորում տանք, որ անմիջապես արտադրողը առանց միջնորդ օղակի մեծածախ գնով դիմակը վաճառի պարետատանը, միգուցե մինչեւ 80 դրամ դիմակի գինն իջնի, բայց դա էլ էլի սովորական տնտեսական պայման չէ, պայմանավորված է արտակարդ դրությամբ»,-ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ վարույթ հարուցելն ուշացած չի համարում, որովհետեւ դրա համար պետք է լինեն հստակ փաստեր. «Չի կարող գինը մեկ օրում բարձրանալ եւ դուք վարույթ հարուցեք: Դա հակաօրինական է: Դուք պետք է տեւական ժամանակ վարույթ իրականացնեք»:

ՀՀ ՏՄՊՊՀ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին