f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Շաբաթը սկսվեց սովորակա դարձած կորոնավիրուսի վարակի մասին հերթական տեղեկատվությամբ և ավարտվեց Քաջարանի դեպքերով: Այլևս չափազանց ակնհայտ դարձավ՝ Հայաստանի բնակչության պառակտումը, որ սերմանվում էր ներկայիս իշխանությունների գալուն պես, հասել է կրիտիկական աստիճանի, որից անդին սպասելի է ամեն տեսակի աղետ՝ սկսած ոխերիմ հարևանի ներխուժումից մինչև քաղաքացիական պատերազմ: Եվ այս աղետների դիմաց ավելի ու ավելի մոլեգնող կորոնավիրուսի սպանդը բնավ վատագույնը չէ, որ արդեն երեք ամիս պատուհասել է մեր ժողովրդին անճարակ կառավարման հետևանքով:  

Կորոնավիրուսը

Նախորդ շաբաթվա վերջում՝ մայիսի 17-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 4472-ի , ապաքինվածներինը՝ 1925-ի, մահվան դեպքերինը՝ 60-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ մայիսի 24-ին, վարակվածների թիվը հասավ 6661-ի, որոնցից 3064-ն առողջացել են, մահացել է 81 մարդ, ընդհանուր կատարվել է 50397 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ մայիսի 18-ին, հայտնաբերվել էր 351 նոր դեպք,  մայիսի 19-ին՝ 218, մայիսի 20-ին՝ 230, մայիսի 21-ին՝ 335,  մայիսի 22-ին՝ 322, մայիսի 23-ին՝ 374, մայիսի 24-ին՝ 359: Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 2189-ով:  

Փաստորեն անցած շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսով հիվանդացածների թիվը Հայաստանում միանգամից ավելի քան 2 հազարի աճ ունեցավ, անցավ 6 հազարից և մոտենում է 7 հազարին, իսկ մեկ օրվա ընթացքում վարակվածների հայտնաբերման նոր ռեկորդային՝ 374 դեպք գրանցվեց: Կորոնավիրուսի տարածման նման աճ Հայաստանում նույնիսկ ամենահոռետեսները չէին կանխատեսում:

Պարզվեց, որ Հայաստանը 1 միլիոն բնակչի հաշվով վարակման նոր դեպքերի թվով (126) 6-րդն է աշխարհում։ Այս ցուցանիշով Հայաստանից առաջ են Քաթարը (601 դեպք), Բահրեյնը (228), Քուվեյթը (210), Չիլին (184) և Սան Տոմե և Պրինսիպը (182)։

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Ըստ հաղորդագրության՝ այդ միջոցները իշխանություններին կապահովեն  ռեսուրսներով` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային և տնտեսական հետևանքներին դիմակայելու համար:

Այս խորապատկերում նույն օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ մի քանի օրից կորոնավիրուս ախտորոշմամբ մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք թեթև ախտանշաններ ունեն կամ առհասարակ չունեն, մեկուսացման վայրերից կվերադառնան տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվի  հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Դիմելով պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների բուժաշխատողներին` նա հայտարարեց, որ մարդկանց տնային հսկողությունն ընկնելու է նրանց  ուսերին, որոնց համար անցկացվելու են հեռավար դասընթացներ։

Միաժամանակ առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը հայտնեց, որ ախտանշաններ չունենալու դեպքում քաղաքացին, որն ուզում է ապահովագրել, ասենք, իր տարեց ծնողներին վարակվելուց, չի կարող թեստով պարզել՝ վարակակիր է, թե ոչ, քանի որ առողջապահության նախարարությունը զրկել է լաբորատորիաներին ինքնուրույն թեստավորել քացաքացիներին:

Այնուհետև հայտարարվեց, որ դիմակ չկրող քաղաքացիները կտուգանվեն 100 հազար դրամով, ապա տուգանքի չափը իջավ 10 հազարի: Վարչապետն էլ հայտարարեց, որ  տուգանվելու են բոլորն անխտիր, չասեն, թե սոցիալապես վատ վիճակում են: Բանն այն է, որ մարդիկ հարց էին տալիս՝ փող չունեմ, որ երեխաներիս համար հաց առնեմ, եկամտից զրկվել եմ, ինչպե՞ս 250 դրամով ամեն օր դիմակ գնեմ:

Հինգշաբթի առողջապահության նախարարը հայտարարեց, որ այն ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ կա, որոնցից 131-ն այս պահին զբաղված է։ Եթե կորոնավիրուսի տարածումը չճնշվի, օրական կունենանք 100-120 մահ: Նույն օրը կառավարության հերթական նիստում վարչապետը խոստովանեց, որ կորոնավիրուսի առնչությամբ մեր գործերը շատ վատ են, սակայն դրա պատճառը համարեց սոսկ կեղծ տեղեկությունների տարածումը:

Հաջոր օրը Հանրային խորհրդի առցանց նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ գա մի պահ, երբ նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները չհերիքեն, և հնարավոր համարեց, որ դիմեն հիվանդների խորը սորտավորման, այսինքն՝ վարվել այնպես, ինչպես պատերազմի դաշտում, ժամանակ և միջոցներ չվատնել նրանց համար, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են և բուժվելու հավանականությունը շատ փոքր է: Այսինքն՝ ով կմեռնի՝ կմեռնի:

Նույն օրը սոցիալական ցանցերում և մամուլում բուռն քննարկման առիթ դարձան նախօրեին Շուշիում Արցախի նախագահի երդմնակալությունից հետո կայացած պաշտոնական ընթրիքի լուսանկարները, մասնավորապես այն փաստը, որ բարձրագույն պաշտոնյաներն առանց դիմակի են և խախտում են ֆիզիկական հեռավորությունը:

Եթե ի մի բերենք տվյալները ներակյումս  Հայաստանում գործող արտակարգ դրության մասին, ապա թույլատրվում է գրեթե ամեն ինչ, բացի դիմակ չկրելուց և հավաքներ անելուց,  իսկ վարակը այդ դրության պայմաններում տարածվում է կատաղի կերպով:

Երբ սկսեցին անընդմեջ հարցեր ուղղվել կառավարությանը, թե ինչու ահռելի մեծ տարբերություն կա Վրաստանի և Հայաստանի միջև (շաբաթ օրվա տվյալներով՝ Վրաստանում հաստատված էր կորոնավիրուսի վարակման 728 դեպք և մահացել է 12 մարդ), առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակավ կասկածներ հայտնեց Վրաստանի վիճակագրական տեղեկատվության մեթոդաբանության վերաբերյալ, ինչը հարուցեց Վրաստանի իշխանությունների զարմանքն ու վրդովմունքը: Հայաստանը ստիպված եղավ կուչուձիգ գալով ներողություն խնդրել Վրաստանի կառավարությունից այդ խայտառակ, ոչ դիվանագիտական հայտարարության համար:

 

Միքայել Մինասյան vs Նիկոլ Փաշինյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տեսագրություններով մնաց  Հայաստանում ծավալվող խոսքուզրույցի հիմնակ օրակարգ թելադրողը:  

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հերքել մաքսանենգ ծխախոտին իր ընտանիքի առնչություն ունենալու մեղադրանքը, Մինասյանը հայտարարեց, որ այդ ընտանիքը մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, և տպավորություն ունի, որ նույնիսկ ձևական քրեական գործ չի հարուցվում, քանի որ կա սարսափ, բայց այդ սարսափը չի խանգարում շարունակել բիզնեսը: Իսկ անդրադառնաոլվ անդամանդագործության շուրջ ծավալված սկանդալին՝ Միքայել Մինասյանը նշեց, որ դրա մասին ևս իշխանության ներկայացուցիչները չխոսեցին, քանի որ «ծպտյալ» շարունակում են հետևել, թե երբ կավարտվի աղմուկը: Ի լրումն՝ հայտարարեց, որ օրերս մաքսանենգ ծխախոտով նոր ինքնաթիռ է մեկնել Հայաստանից, այս անգամ ՝ Աբխազիա: «Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով նոր չվերթ է մեկնում արդեն ռուսական Սոչի քաղաք, սակայն մի փոքրիկ նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, և ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի փող աշխատելու մոլուցքը անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, Աբխազիային ավելացնում են Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական մեծ պրոբլեմներ»,- ասաց նա:

Արձանագրենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր քրեական պատասխանատվության ենթարկել Միքայել Մինասյանին, սակայն այսօր հարցադրումներ է անում Միքայել Մինասյանը նույն քրեական բովանդակությամբ, որոնց հրաժարվում է փաստական պատասխան տալ Փաշինյանը: Ո՞վ է ճիշտ: Ճիշտ են փաստերը, որոնց դեմ հնարավոր չէ կռվել և որոնք վաղ թե ուշ կբացահայտվեն: Իսկ այսօր հայտնի է մի բան, Փաշինյանն է հունից դուրս գալիս և ոչ հակառակը:

 

Արցախի չորրորդ նախագահը ստանձնեց իր պարտականությունները

Հինգշաբթի Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում, Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում  Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնեց Արցախի նախագահի պարտականությունները: Նիստին մասնակցում էին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նույն ժամանակ Շուշիում «Մի՛ երդվիր, չենք հավատում» պաստառներով բողոքի ցույց էր տեղի ունենում ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի։  

Նույն նիստում Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» դաշինքը ներկայացնող Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց «Միացյալ հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը: Ընտրվել են նաև 7 հանձնաժողովների ու խմբակցությունների նախագահներ:

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ  հայկական կողմերի դիրքորոշումների վրա: Այսպես է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել Արցախի նորընտրի նախագահի  երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը: Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց  որևէ սահմանափակման:

 

Ընդվզումներն ու դրանց ճնշումները

Չորեքշաբթի կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում ռեստորանների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները, երաժիշտները, հանդիսավարները՝ կոչ անելով պարետին իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները: Նրանց մի մասին բերման ենթարկեցին:  

Նույն ժամերին ոստիկանության 6-րդ վարչություն էր հրավիրվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին:  Նրանից պահանջել են  ապացուցել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները որևէ կապ ունեն մաքսանենգության հետ:

Մինչ Արթուր Դանիելյանը դուրս կգար ոստիկանությունից, իրավապահները բերման էին ենթարկել  «Ադեկվադ» միաբանության 2 տասնյակ անդամների՝ իրենց պահանջներին չենթարկվելու պատճառաբանությամբ, թեև նրանք պնդում էին, որ կատարել են ոստիկանների հրանանգները: Ավելի ուշ «Ադեկվադի» անդամների մեծ մասը դուրս է եկավ  ոստիկանության կենտրոնի բաժնից։ Բերման ենթարկվածների մեջ եղել են նաև ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներ:

Որբաթ օրը հայկական արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության  ֆեյսբուքյան  էջը տեղեկացրեց, որ կարմիր բերետավորները առևանգել են «Կամքի» առաջնորդ Վահագն Չախալյանին և տասնմեկ կամքականների։ Կազմակերպությունը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը մինչև 7-րդ գումարման Ազգային ժողովի ցրումը և ազգային ժողովի նոր ընտրությունների կազմակերպումը:

Շաբաթվա ընթացքում լուրեր էին հասնում, որ խուզարկություններ են կատարվում Սյունիքի մարզի համայնքապետների տներում, անհիմն ձերբակալություններ են կատարվում, որոնք բացահայտ քաղաքական հետապնդման դրսևորումներ են: Շաբաթվա վերջում ծեծկռտուք տեղի ունեցավ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմնակիցների մասնակցությամբ: Ձերբակալվեցին մարդիկ, որոնք բռնության ենթարկվեցին ոստիկանությունում: Այդ իրողությունը ոտքի հանեց համայնքի բնակչությանը, որը պահանջում էր ազատ արձակել ձերբակալվածներին: Նույնիսկ ոստիկանական զորք ուղարկվեց Քաջարան: Ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան այն պայմանով, որ բռնության չեն ենթարկվի և կանցկացվի անաչառ քննություն: Փարամազյանը հայտարարեց, որ խոստումը խախատելու դեպքում շատ վատ հետևանքներ կլինեն:

 

Դատավարությունները

Մայիսի 19-ին ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատավարությունը հետաձգվեց, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում էր և չէր կարող մասնակցել նիստին:  

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ միջնորդեց դատարանին մայիսի 21-ին երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով՝ միջնորդությունը պայմանավորելով երկրում ահագնացող համաճարակային իրավիճակով։

Սակայն մայիսի 23-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ վերցրին նրա խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները, երբ տեղեկացան, որ հայցը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ «Արմեն Դանիելյանի հետ կապված արդարադատություն, դատարան առհասարակ պատկերացնել հնարավոր չէ: Օբյեկտիվ հիմքեր կան այստեղ, որոնցից մեկը Արմեն Դանիելյանի կողմից ընդհարապես արդարադատություն չիրականացվնելն է դրա հետ մեկտեղ նաև իրավունքների կոպտագույն խախտումներ թույլ տալն է հենց Ռոբերտ Քոչարյանի գործով»,- ասել է Արամ Վարդևանյանը:

Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի  Դավիթ Բալայանը, որը դատավորների վարկանիշային ցուցակում երկրորդն է։ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Դրանից հետո նրա դեմ գործ էր հարուցվել։

 

Կարդային փոփոխություններ

Երկուշաբթի՝ մայիսի 18-ին, նախագահ Բակո Սահակյանը ստորագրեց հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Երեքշաբթի ՝ էլ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվեց աշխատանքից իր  դիմումի համաձայն: Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար  Արգիշտի Քյարամյանը նշանակվել է  ԱԱԾ տնօրենի տեղակալ։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ նշանակվեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։  

 

Զինված ուժերում

Անցած շաբաթ դարձյալ զինվորի կորուստ ունեցանք և դարձյալ չպարզված հանգամանքներում: Մայիսի 19-ի երեկոյան պաշտպանության բանակի զորամասերից մեկում գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացավ 20-ամյա Հենրիկ Սամսոնի Արամյանը:  Հենրիկը Լոռու մարզի Գուգարք համայնքից էր, 1,5 տարվա ծառայող։

Զինված ուժերից նաև լավ լուր հասավ: Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հաջողությամբ փորձարկվել է հայ մասնագետների նախագծած ու արդիականացրած հարվածային անօդաչու թռչող սարքը, որի սերիական արտադրությունը կսկսվի շուտով։ Սարքը գործում է տեղորոշման   միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր որակներ և չի զիջում առաջատար երկրների նույնպիսի սարքերին:

 

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին