f

Անկախ

«Աստեղային ժամը» թավշայիններից ոմանց «տարել է»


Ամենից զավեշտականը «թավշյա իշխանափոխության», կոնկրետ՝ 2018թ․ մայիսի 8-ին ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու վերաբերյալ ձևակերպումն է: Հիացե՛ք, խնդրեմ. «Դա անզեն հեղափոխություն էր, ժողովրդավարության և հայոց պատմության աստեղային ժամը, երբ ամբողջ մոլորակը սովորեց հայ ժողովրդից անարյուն հեղափոխություն անել»:
Բայց ինչո՞ւ այդքան համեստ՝ «մոլորակը»: Կարելի էր ասել, որ դա տիեզերական, գալակտիկական նշանակության իրադարձություն էր, մանավանդ, երբ «աստեղային ժամն» էլ կա: Էհ, Ցվեյգը լիներ, կընդգրկեր «թավշյա իշխանափոխությունն» իր «Մարդկության աստեղային ժամերը» գրքում:
Հայոց պատմության «աստեղային ժամ»-ն էլ է հիպերբոլիկ հնչում: Չնայած, մի՞թե ինչ-որ այլ համարժեք իրադարձություններ են եղել մեր պատմության ընթացքում: Ոնց որ թե՝ չէ: Հա, 301-ին, կարծես, քրիստոնեությունն է պետականորեն ընդունվել, 405-ին Մեսրոպ անունով մի հոգևորական, կարծես, Հայոց այբուբենն է գրել, բայց դրանք այնպե՜ս, պատմության չոր արձանագրումներ են, ի՜նչ աստեղային ժամ, ի՜նչ բան:

 Արտաշես Ա, Տիգրան Մեծ, Արշակ Երկրորդ, Աշոտ Բագրատունի... բոլորի պատմական փառքն ու վաստակը խամրում են 2018-ի համամոլորակային նշանակության իշխանափոխության աստղացոլքի առջև:
Կամ, թեկուզ 1918-ին, ապա 1991-ին անկախ պետականության վերականգնումը կամ Արցախի ազատամարտում հաղթանակը, Շուշիի ազատագրումը, էլի՝ այնպե՜ս, մանր-մունր պատմական անցքեր են, աստեղայինը Փաշինյանի՝ վարչապետ դառնալն է:
Զավեշտ է այդ ամենը, ինչպես ծաղրանկարային է մեր երկրի վերջին մեկուկես տարվա պետական ու քաղաքական ընթացքը: «Աստեղային ժամը» թավշայիններից ոմանց «տարել է»: Բայց երևի պետք է գոհ լինել, որ ավելի անհեթեթ բաներ չեն շարադրել, ասենք՝ հայոց փրկիչ Սորոսի, ԼԳԲՏ-ների, զանազան աղանդավորների ու մնացյալի վերաբերյալ:

 

ՖԲ Գրառում Արմեն Հակոբյան

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին