f

Անկախ

Ուրախ եմ, որ Կապանում իրավիճակը հանգուցալուծվեց բանակցություններով


Ուրախ եմ, որ Կապանում իրավիճակը հանգուցալուծվեց բանակցություններով։ Այնուհանդերձ, իրավապաշտպանական երկու արձանագրում կատարեմ.

(1) Մարդիկ հավաքվել էին Կապանի ոստիկանության շենքի առջև՝ պահանջելով պատժել մի քանի ձերբակալված անձանց ոստիկանությունում խոշտանգած ոստիկաններին։ Որքան հասկանում եմ՝ պահանջը բավարարվել է, և քաղաքացիներին խոստացել են վաղը ևեթ հարուցել քրեական գործ ու իրականացնել արդար քննություն։ Առհասարակ անհասկանալի է, թե ինչու քրեական գործը չի հարուցվել խոշտանգման մասին ապացույցներով բարձրաձայնումից անմիջապես հետո։ Չէ՞ որ դա իրավունքի ուղիղ պահանջ է։ Ինչ էլ լինի՝ մենք հետևողական ենք լինելու այս հարցում ու, անկախ քաջարանցիների հետագա մոտեցումներից, պահանջելու ենք առերևույթ խոշտանգման փաստով արդար, թափանցիկ, վստահելի, ամբողջական քննություն։ Սա միայն քաջարանցիների խնդիրը չէ, այլ բոլորիս, քանի որ ոստիկանությունում խոշտանգումների հանդեպ «զրո հանդուրժողականությունը» պետք է լինի ցանկացած նորմալ իրավապաշտպանի ու ցանկացած նորմալ հանրային գործչի առաջնահերթությունների թվում։

(2) Տեղական ինքնակառավարման նկատմամբ հարգանքը ցանկացած ժողովրդավարական պետության պարտականությունն է, և մենք հետևողական ենք լինելու նաև այն ահազանգերի կապակցությամբ, որ Սյունիքում կարվում են քրեական գործեր ոչ-քպական համայնքապետերի դեմ։ Առերևույթ խոշտանգված քաջարանցիների այս ողջ պատմությունը կարծեք թե նույն տիրույթում է։ Սա նույնպես ոչ միայն սյունեցիների խնդիրն է, այլ բոլորիս, և այս հարցում ևս մենք պահանջում ու հետևողականորեն պահանջելու ենք բացատրություներ քաղաքական իշխանությունից։

ՀԳ. Արձանագրենք նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների ներկայությունը, ակտիվ ջանքերը և կարևոր դերակատարությունը իրավիճակի հանգուցալուման մեջ։ Պարզապես արձանագրենք։

Ռուբեն Մելիքյան ՖԲ Գրառում ՀՀ Ոստիկանություն Մարդու իրավունքներ Կապան քաջարան

Այլ հոդվածներ հեղինակից

Պարտադիր կողմնորոշումներ
Համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են
Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան
Համաշխարհային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի․ Պուտին
Գոլիկովան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին
ԱՀԿ-ում դեմ են կորոնավիրուսի համար կոշտ  կարանտինին
Թրամփը քննադատել է դպրոցականների և ուսանողների  հեռավար ուսուցումը
Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսից հետո  իմունիտետի   խախտումների  մասին
Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Վահե Սարգսյան
Բայդենը  ծնկի է իջել՝ ի նշան  համերաշխության
1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. ԱՆ
Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան
Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. փաստաբան
Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի բանակցություները միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով
Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել
ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը.ՃՈ
միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները
ԿԺԴՀ-ն  հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ «անօգուտ» գագաթնաժողովով
Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
Փաստորեն, ԱՄՆ պետդեպի նշանակած օտարերկրացին պետք է խորհուրդ տա պայքարել մի բանի դեմ, որը ՀՀ-ում արդեն 2 տարի է՝ չկա
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
Կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Կորոնավիրուսը չի փոխվել․ ԱՀԿ  ներկայացուցիչ
Գնացել է բաջանաղի տուն և վեճին միջամտելու ժամանակ դանակահարել նրա 21-ամյա որդուն. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
Ինձ, մեղմ ասած, զայրացրեց իշխանության արձագանքը, թե ո՞ւր է Ֆիրդուսի թաղամասում մշակութային արժեք. Կարապետյանց
Ավելին
Ավելին