f

Անկախ

Արտյոմ Խուգոյան. «Մարզիկներին խորհուրդ եմ տալիս լավատեսությամբ շարժվել առաջ»


Կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չմնաց նաև սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկները չէին կարողանում լիարժեք մարզվել ու մարզավիճակ պահպանել:

Ուժային եռամարտի Հայաստանի  հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Խուգոյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման և մարզավիճակի պահպանման, առաջատար մարզիկների հետ արագաուժային պարապմունքների անցկացման մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:

-Համաճարակի բռնկումից  առաջ բոլոր մարզիկները նախապատրաստական լուրջ փուլ էին անցել՝ մրցաշարերին մասնակցելու համար: Ստեղծված իրավիճակի պատճառով նրանք, կարելի է ասել,  կորցրին իրենց մարզավիճակը և դա հանդիսացավ պատճառ, որպեսզի այժմ ավելի ինտենսիվ ու նոր թափով վերսկսեն  մարզումները:

 

Մայիսի 2-3-ը պետք  է մասնակցեի IPF ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը, որը  չեղարկվեց. այս պահին դեռևս  պարզ չէ, թե ինչ մրցման պետք է մասնակցենք:

-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումները որոշակիորեն վերացվել են:

-Հիմնականում սահմանափակումների օրերին աշխատում էինք տանը՝  մարզումներ անցկացնելով:  Կարելի է ասել, ցանկացած   մարզում տալիս էր մի փոքր հնարավորություն՝ պահպանելու մարզավիճակը: Քիչ հնարավորություններ էին լինում ակտիվ մարզումների, մարզավիճակի պահպանման համար: Ուրախալի է, որ հիմա  հնարավորություն ունենք մարզվելու:

-Ի՞նչ եք կարծում այս ամենը հետագայում որքանով կանդրադառնա մարզիկների ցույց տված արդյունքների վրա:  

-Կորոնավիրուսն իր ազդեցությունը թողեց յուրաքանչյուր բնագավառի վրա, իսկ մարզական առումով, կրկնում եմ,մի շարք մարզիկներ կորցրին մարզավիճակը:  Որոշ մարզվիկներ  հնարավոր  է չկարողանան լիարժեք մասնակցել պլանավորված մրցաշարերին: Հեշտ չի տրվում մարզիկն մարզավիճակի ձեռքբերումը:

Այս պարագայում անգամ պրոֆեսիոնալ մարզիկները պետք է շատ աշխատեն իրենց նպատակներին հասնելու և նորից հաջողություններ գրանցելու համար:

Ընդհանրապես այս ամենը հոգեբանական մեծ ճնշում է մարզիկի համար, քանի որ մենք ամիսներով պատրաստվում ենք մրացաշարերին. այսպիսի իրավիճակները հաստատ ընկճում են ուստի,առաջիկա մրցաշարերին լիրաժեք հանդես գալ հնարավոր է չստացվի:

Ընդհանրապես պրոֆեսիոնալ մարզիկը պետք է  պատրաստ լինի ցանկացած իարվիճակ հաղթահարելու:  Ես ինձ շատ լավ եմ զգում, քանի որ սկսել եմ կենտրոնանալ կոնկրետ մարզումների վրա, ազտա ժամանակ ավելի շատ ունեմ մարզվելու համար: Բոլոր մարզիկներին  խորհուրդ կտմամ լավատեսությամբ շարունակել մարզումները, քանի որ միայն մարզավիճակը պահպանելով հնարավոր կլինի հասնել արդյունքի:

-Տեղյակ եմ, որ անցկացնում եք արագաուժային պարապմունքներ պրոֆեսիոնալ մարզիկների հետ:

-Մարզիկների խորհուրդ եմ տալիս շարունակել մարզվումները, ինչ խնդրի առաջ էլ որ կկանգնեն, թո՛ղ լինեն առողջ և մարզված: Multi Wellness  կենտրոնում հրավիրում եմ ուժային, արագաուժային, կրոս ֆիթ մարզումների:  

Վերջերս սկսել եմ  աշխատել տարբեր մարզաձևերի մարզիկների հետ:  Նրանք նախապատրաստական փուլ են անցնում, որպեսզի մասնակցեն առաջիկա մրցաշարերին:Այժմ մարզում եմ պրոֆեսիոնալ բռնցքմարտիկներ Արամ Ավագյնաին և Արսեն Պողոսյանյն, ըմբշամարտաիկներ Մարտին Սիմոնյանին և Լևոն Բաբայաին,որոնք  մի քանի մարզումից բավական լավ արդյունքներ են գրանցել:

Արտյոմ Խուգոյան ուժային եռամարտ կրոս-ֆիթ հարցազրույց Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին