f

Անկախ

«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին«Անատոլիական պատմությունը» հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին


Ապրիլին առաջին ալիքի եթերում ցուցադրվեց Մարկ Արենի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Անատոլիական պատմություն» ֆիլմը:  

ԱԺ պատգամավոր, ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է  ունեցել ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր և դերասան, «Անատոլիական պատմություն» 16 մասանոց ֆիլմի գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանի հետ։

«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ Հանրայինի բարձրորակ, ուսուցողական և դերասանական փայլուն կազմով սերիալը, որը սիրվեց հայ հանրության կողմից, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին հասանելի կլինի նաև օտարերկրյա հեռուստադիտողին։

Սերժ Ավետիքյանը և թիմակիցները նախատեսում են 4 մասից բաղկացած (յուրաքանչյուրը՝ 45 րոպե) ֆիլմ ստանալ՝ անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով։ Ինչ խոսք, փայլուն գաղափար է, առավել քան վստահ եմ, որ ֆիլմը հաջողելու է նաև միջազգային հարթակներում», — գրել է ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը:

«Անատոլիական պատմություն» ֆիլմի սյուժեի հիմքում հայերին ատող ծերացող թուրքի պատմությունն է։ Մի օր, սակայն, ծերուկն իմանում է, որ ինքը հայ է։ Ֆիլմը ցույց է տալիս, թե անցյալն ինչպես է ներխուժում ներկայի մեջ։  Անցյալին բախվելով՝ հերոսը պիտի վերաիմաստավորի իր կյանքը։

Գլխավոր դերում ֆրանսահահ դերասան Սերժ Ավետիքյանն է՝ եղեռնից փրկված ընտանիքի զավակ, նկարահանվել էին Խորեն Լևոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Մանուկյանը, Ներսես Ավետիսյանը, Մանե Մխոյանը, Արամ Կարախանյանը, Ռոզի Ավետիսովան, Արմեն Մարգարյանը, Արսեն Միքայելյանը, Արթուր Կարապետյանը և այլք:Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Եվրոպայում, Արևմտյան Հայաստանում:

Գրական երկը սցենարի է վերածել Անահիտ Աղասարյանը:

Սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնց սերն ու ատելությունը, թվում է, ընդմիշտ փոխկապակցված են ազգային պատկանելության հետ այս անկայուն աշխարհում, որտեղ ակնթարթային փոխվում է ոչ միայն ապագան, այլ նաև անցյալը: Պատմությունը այն մասին է, թե ինչքան հեշտությամբ են մարդկանց միջև անդունդներ գոյանում ու, թե ինչքան դժվար է դրանց միջև կամուրջներ կառուցելը: Այստեղ անձնական ճակատագրերը հյուսվում են ցեղասպանության, Սումգայիթյան ջարդերի, տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների ֆոնին, բայց կենտրոնում մնում է մարդը իր թախիծով, միայնությանբ ու աջակցության փնտրտուքներով:  

Հեղինակը ձեռնարկել է մեծ թեմա, չի խորացել, այս դեպքում մակերեսային մոտեցում է ցուցաբերվել թաքնված հայերի ինքնության ցավոտ խնդրին: Թեման ակտուալ է, բազմաշերտ, հետազոտողների տիրույթում տարեցտարի ընդլայնվող, անձնական մակարդակում՝ ողբերգական:

 

«Անատոլիական պատմություն» ֆիլմ

Այլ հոդվածներ հեղինակից

Պարտադիր կողմնորոշումներ
Համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են
Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան
Համաշխարհային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի․ Պուտին
Գոլիկովան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին
ԱՀԿ-ում դեմ են կորոնավիրուսի համար կոշտ  կարանտինին
Թրամփը քննադատել է դպրոցականների և ուսանողների  հեռավար ուսուցումը
Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսից հետո  իմունիտետի   խախտումների  մասին
Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Վահե Սարգսյան
Բայդենը  ծնկի է իջել՝ ի նշան  համերաշխության
1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. ԱՆ
Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան
Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. փաստաբան
Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի բանակցություները միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով
Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել
ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը.ՃՈ
միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները
ԿԺԴՀ-ն  հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ «անօգուտ» գագաթնաժողովով
Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
Փաստորեն, ԱՄՆ պետդեպի նշանակած օտարերկրացին պետք է խորհուրդ տա պայքարել մի բանի դեմ, որը ՀՀ-ում արդեն 2 տարի է՝ չկա
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
Կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Կորոնավիրուսը չի փոխվել․ ԱՀԿ  ներկայացուցիչ
Գնացել է բաջանաղի տուն և վեճին միջամտելու ժամանակ դանակահարել նրա 21-ամյա որդուն. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
Ինձ, մեղմ ասած, զայրացրեց իշխանության արձագանքը, թե ո՞ւր է Ֆիրդուսի թաղամասում մշակութային արժեք. Կարապետյանց
Ավելին
Ավելին