f

Անկախ

Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան


Այդ ընտանիքը, որը մինչեւ կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլեւ մուննաթ է գալիս ժողովրդի վրա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում հերքել մաքսանենգ ծխախոտին իր ընտանիքի՝ առնչություն ունենալու մեղադրանքը, այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի վեցերորդ մասում, որը վերնագրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»։

«Թարգմանում եմ, իր ասածը հետեւյալն է՝ լավ եմ անում, ինչ անում եմ, թքած ունեմ ձեր կարծիքի վրա, որովհետեւ իրականում չբացատրելով ուղղակի ասում է՝ քանի որ ես չունեմ ոչինչ ասելու եւ չեմ կարող ոչինչ փաստերով հերքել, ես ուղղակի ասում եմ՝ ինչ ուզում եմ, անում եմ, լավ եմ անում։ Միայն այդպես կարելի է բացատրել պետական ապարատի տոտալ լռությունը: Քրեական գործ գոնե ձեւական կարող էր հարուցվել, որը կպարզաբաներ` ովքեր են կոնկրետ այդ մաքսավորները եւ ում հրահանգներն են կատարել, երբ բաց են թողել Հայաստանից մաքսանենգ ծխախոտ` ձեւակերպելով այն որպես «товары народного потребления»: Դրա փոխարեն ՊԵԿ նախագահը հետեւյալ բանն է ասում` քանի որ Ռուսաստանում չի հարուցվել քրեական գործ, մեզ համար այդ փաստը գոյություն չունի: Իմ սիրելի ինքնիշխան իշխանություններ, դուք սպասում եք, որ Ռուսաստանում քրեական գործ հարուցվի, որ դուք սկսեք տեղից շարժվե՞լ, կարո՞ղ է վախենում եք, որ մաքսավորները կսկսեն հանկարծակի խոսել, իսկ գուցե վախենում եք, որ մաքսավորները կոնկրետ տան Շուշաննա Ներսիսյանի անունը, որը տա Աննա Հակոբյանի անունը, կամ մաքսավորները տան Սիփան Փաշինյանի եւ Հրաչյա Հակոբյանի անունը: Ինձ մոտ տպավորություն է, որ նույնիսկ ձեւական քրեական գործ չի հարուցվում, քանի որ կա սարսափ, բայց այդ սարսափը չի խանգարում շարունակել բիզնեսը»,-ասաց նա:

Անդրադառնաոլվ անդամանդագործության շուրջ ծավալված սկանդալին՝ Միքայել Մինասյանը նշեց, որ դրա մասին եւս իշխանության ներկայացուցիչները չխոսեցին, քանի որ «ծպտյալ» շարունակում են հետեւել, թե երբ կավարտվի աղմուկը:

«Կա փաստ, որ Հայաստանում գործում է մաֆիոզ համակարգ, եւ այդ մաֆիոզ համակարգը Հայաստանը ներքաշել է մի այնպիսի խայտառակ համակարգի մեջ, որի պատճառով մենք կրում ենք աներեւակայելի պրոբլեմներ»,- հավելեց նա:

Միքայել Մինասյանը հայտարարեց, որ օրերս մաքսանենգ ծխախոտով նոր ինքնաթիռ է մեկնել Հայաստանից, այս անգամ ՝ Աբխազիա:

«Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով նոր չվերթ է մեկնում արդեն ռուսական Սոչի քաղաք, սակայն մի փոքրիկ նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, եւ ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի փող աշխատելու մոլուցքը անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրահանգները կատարել, Աբխազիային ավելացնում են Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական մեծ պրոբլեմներ»,- ասաց նա:

Նշենք, որ Միքայել Մինասյանը մաքսանենգ ծխախոտի մասին իր խոսքերն ապացուցող փաստաթուղթ հրապարակեց:

Մինասյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն օրվա մեջ զբաղված է երկու գործով․ «Գործ համար մեկ՝ նա փող է աշխատում և սեփական իշխանությունն է փորձում պահել, օրվա երկրորդ կեսին զբաղված է ղեկավարելով իր ստի կայսրությունը»,-ասաց նա՝ նշելով, թե նոր պատմությունը կարող է սկսել մի անձնավորության՝ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմամբ, ով բնակվում է ԱՄՆ-ում։
«Այդ անձնավորությունը տարիներ առաջ Հայաստանից արտագաղթում է ԱՄՆ՝ իր հետևում թողնելով մեծ պարտքեր, դատական պատմություններ, բայց փորձում է սկսել նոր կյանք, որում կա նոր իրականություն։ Իմ առաջին տեսանյութից հետո նա ֆեյսբուքյան բոցաշունչ գրառում է կատարում, որի հիմքում այն է, թե ես թալանչի եմ և խլել եմ իր արդար քրտինքով վաստակած, Կարապի լճի կողքին գտնվող սրճարանը։

Այդ ֆեյսբուքյան գրառումից հետո Նիկոլ Փաշինյանի ամբողջ բուրգը մտնում է մարտի դաշտ և սկսում են այդ ստատուսը տարածել։ Այդուհետ Մանվել Տեր-Առաքելյանը գրում է երկրորդ ստատուսը, որտեղ թեթև շտկումներ է մտցնում՝ ասելով, որ իրականում ես չեմ խլել, այլ խանգարել եմ կառուցի սրճարանը»,- ներկայացրեց նա՝ ցուցադրելով 2007-ին նկարահանված տեսանյութ, որում պատմվում էր նշված շենքի կառուցման ու դրա դեմ քաղաքացիների բողոքի ակցիայի մասին։
«Ես հիշում եմ այն վրդովմունքը, որը տիրում էր Երևանում, և այն տասնյակ հազարավոր երևանցիներին, որոնք դեմ էին այդ շինարարությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այս առիթը և սկսում է մի հիստերիկ արշավ իմ դեմ։ Այնտեղ չի եղել սրճարան, և այդ հիստերիան առոչինչ է, հիմքում բացարձակ անհեթեթություն է, Նիկոլ Փաշինյանի ամբողջ կայսրությունն աշխատում է մի փոսի վրա»,-ասաց նա։

Մինասյանը նշեց, թե այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և հրահանգել հարուցել քրեական գործ։

Միքայել Մինասյանի խոսքով քննիչը հրավիրում է Մանվել Տեր-Առաքելյանի որդուն, որը հրաժարվում է ցուցմունք տալ իր դեմ եւ ասում է, որ այդ ամբողջ պատմությունը անհեթեթություն է:

Նա նշում է, որ ինքը այնքանով է կապված այս պատմության հետ, որ դեմ է եղել Մանվել Տեր-Առաքելյանի այս նախաձեռնությանը եւ իր մասնավոր կարծիքը հնմչեցրել է կառավարությունում այն ժողովի ժամանակ, որի արդյունքում քաղաքապետարանը չեղարկեց թույլտվությունները եւ գործարարը չկարողացավ շինություն կառուցել:

«Կարապի լիճը մեզ համար շատ թանկ է, իսկ իմ համար երկու անգամ ավելի թանկ է, որովհետեւ Կարապի լճի մտահաղացումը իմ պապիկինն է`Գրիգոր Հասաթյանինն է, որ իր ընկեր ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանի հետ մտածել են Երեւանում այնպիսի մի վայր ստեղծեն, որտեղ մենք նկարվում ենք, խաղում են մեր երեխաները: Ես սիրում եմ Կարրապի լիճը եւ չեմ սիրում սուտը»,- հավելեց նա:

 

Միքայել Մինասյան մաքսանենգ ծխախոտ Տեսանյութ

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին