f

Անկախ

Աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները և դատական համակարգը արատավորող մյուս պերսոնաժները պիտի հեռացվեն.Արփինե Հովհաննիսյան


«Հեղափոխության» թանգարանի ոսկե հավաքածու 2018-2020

Այսօր մի «աչքալուսանք» տեղեկություն ստացվեց, որ Փաշինյան Նիկոլի ձեռնասուն հերթական դատավորը կունենա առաջընթաց, մասնավորապես` Արտուշ Գաբրիելյանը կնշանակվի Արմավիր մարզի դատարանի նախագահ: Կարծում եմ` ադեկվատ և տեղեկացված հանրությունը կարիք չունի բացատրության, թե ինչու հենց նա ու հատկապես որ ծառայության համար պիտի ունենա այս առաջխաղացումը:

Միևնույն ժամանակ էլ տեղեկացանք, որ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը հետ վերցրեց վերաքննիչ բողոքը` իմանալով, որ գործը մակագրվել է Արմեն Դանիելյանին: Դե այն նույն դանիելյանին, որից սեփական որդու դեմ դատավճիռ ակնկալելն ավելի բնական է, քան անգամ ոչ քաղաքական դատավարությունների դեպքում օրենքին համապատասխան դատավճիռ: Կարծում եմ՝ մեր բոլորի այսօրը կամբողջանար, եթե մի լուր էլ ստանայինք Աննա Դանիբեկյանից:

Կարծում եմ` «հեղափոխության» թանգարան կոչեցյալում սելֆիի ձողիկի, գլխարկի ու ուսապարկի կողքին իրենց արժանի տեղը պետք է զբաղեցնեն Արտուշ Գաբրիելյանը, Աննա Դանիբեկյանը և Արմեն Դանիելյանը: Նրանք վաստակել են: Հիրավի վաստակել են: Բացի այդ, կարծում եմ կառավարությունը պետք է անհապաղ վերջին երկուսի համար ևս առաջխաղացում նախատեսի:

Հատկապես` Արմեն Դանիելյանին: Վճռաբեկ դատարանի նախագահ կամ ԲԴԽ նախագահ: Պատկերացնու՞մ եք, միայն անունդ այնպես ու այնքան ասոցացվի ապօրինություն, տգիտություն, անարդարություն, «դահիճ» ու այլ հոմանիշ բառերի հետ, որ փաստաբանները փախչեն ինչպես ժանտախտից: Սա եզակի երևույթ է: Եվ իհարկե, լինես այնքան «ճանաչված» էլեկտրոնային համակարգի կողմից, որ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված բողոքները լրիվ «պատահական» կերպ ընկնեն քեզ մոտ: Չէ՞ պարոն Վարդազարյան: Դուք լրիվ անտեղյակ եք չէ՞:

Իսկ հիմա ավելի լուրջ`

Հարգելի հաջորդ իշխանության ներկայացուցիչներ,

Հիշե՛ք, աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները և դատական համակարգը արատավորող մյուս պերսոնաժները պիտի հեռացվեն: Անգամ եթե` իրենք պատրաստ լինեն խաչել Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանության ներկայացուցիչներին, սրանց տեսակը պիտի արմատախիլ արվի, վերացվի: Սրանց նմաններին պահելը Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մեծագույն սխալներից է եղել: Նիկոլ Փաշինյանն էլ խորացրեց, էլ ավելի այլասերեց սրանց պախարակելի տեսակը, բայց մի լավություն արեց` հստակ գնահատական տվեց նրանց` ՎՆԳՍՏԱՑՈՂ: Անընդհատ պատմելով վատ դատավորների հեքիաթը, իշխանությունը երկու տարվա ընթացքում ունակ չեղավ կոնկրետ մեկի վրա ապացուցել որևէ խախտում, փոխարենը մոդայիկ դարձրեց սրանց տեսակը:

ՀՀ ադեկվատ, կիրթ ու խելացի քաղաքացին պիտի պայքարի սրանց դեմ: Սրանք հայհոյող, վախկոտ, անդիմագիծ ֆեյքից վատն են: Սրանք Հայաստանի ապագան ստվերող կարևոր գործոններից են: Սրանց տեսակի դեմ պայքարը պիտի միավորի անգամ հակադիր կողմերում գտնվողներին։

Հ.Գ. Անհամբեր սպասում եմ տարիներով դատական համակարգի անկախության մասով զեկույցներ գրած, դրամաշնորհներ ստացած իրավապաշտպանների, փաստաբանների արձագանքին այս հնարավոր նշանակման մասով:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Դատարան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը
Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
Ռուսաստանը ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար
Չինաստանում հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի ավարտվել
ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երեւանի 55 մանկապարտեզներից 14-ում
Կրեմլում գնահատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am
«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի վարակակիրների թիվը հասել է 80-ի
Մհեր Գրիգորյանը Արցախի նախագահի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Ավելին
Ավելին