f

Անկախ

Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից. հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին


Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարում է, որ մի ամբողջ պետական ապարատ, ուժերի ամբողջ լարումով, անօրինական կարգով Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխեց «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով իր առողջության պահպանման սահմանադարական իրավունքից: Դրանից հետո, ինչպես արդեն սովորական է դարձել, սկսվել են պետական պաշտոնյաների մանիպուլյացիոն արդարացումները:

1. Փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում

Փաստաբանական խումբը մասնավորեցնում է.  «ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, առանց փաստերի ստուգման, շտապեցին հայտարարել, թե իբրև Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ, սակայն հարկ ենք համարում նշել, որ, ցավոք, վերջիններս փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում և խեղաթյուրում են իրականությունը՝ ինչի վերաբերյալ ապացույցներն անհրաժեշտության դեպքում կներկայացնենք: Սա ի գիտություն, հարգելի շահագրգիռ պաշտոնյաների:

Իսկ առայժմ բավարարվեք այսքանով՝ Արդարադատության նախարարության կողմից վկայակոչված՝ «ՙԱստղիկ» բժշկական կենտրոնի փաստաթղթի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում ՀՀ արդարադատության նախարարության  ՙՔրեակատարողական բժշկության կենտրոն՚  ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ Ե-863  որոշման հիման վրա: Կրկնում ենք՝ ոչ թե   «ՙԱստղիկ» բժշկական կենտրոնի որոշմամբ՝ լավացումով է դուրս գրվում, այլև՝ ՊՈԱԿ-ի տնօրենի  որոշման հիման վրա:

Ընդ որում, նախարարի հրապարակման համաձայն՝ դուրս գրումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները և ՙՙՔրեակատարողական բժշկության կենտրոնՙ ՊՈԱԿ-ի բժշիկը Գագիկ Խաչատրյանին հարկադրաբար տեղափոխելու նպատակով  «Աստղիկ» ԲԿ ժամանել էին դեռևս ժամը 14:00-ի սահմաններում: Հավանաբար պետական պաշտոնյաները կանխազգացել են դուրս գրումը:  

2. Պաշտոնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են բուժումը շարունակելու

Ընդ որում, հիվանդանոցի անձնակազմին վերը նշված պաշտնատար անձինք հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են  այլ վայր՝ անհրաժեշտ բուժումը շարունակելու նպատակով, սակայն իրականում պետք է տեղափոխվեր և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որի հանգամանքը բացահայտվել է փաստաբանական խմբի միջամտությունից հետո:  

Այսինքն, արձանագրենք, որ կալանավորված  հիվանդը հիվանդանոցից կարող է դուրս գրվել 3 դեպքում՝  

1. Հիվանդի ցանկությամբ,

2. Հիվանդի լավացման դեպքում,  

3. ՀՀ ԱՆ իրավասու պաշտոնատար անձանց պահանջով:  

3. Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը

Առաջին կետի մասով, տեղեկացնում ենք, որ Գագիկ Խաչատրյանը դուրսգրման ցանկություն չի հայտնել: Երկրորդ կետի մասով, առկա բոլոր փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրության տակ եղած, Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է ոչ միայն պարանոցի ստենոզի վիրահատական բուժում, այլ նաև՝ ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա։

Ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի դուրսգրումը պետք է տեղի ունենար իրավասու մարմնի պահանջով:  Հենց այդ փաստը պարզելու նպատակով էլ համապատասխան հարցում ենք ներկայացրել «Աստղիկ»՚ բժշկական կենտրոն, որտեղից գրավոր տեղեկացրել են, որ Գագիկ Խաչատրյանի դուրս գրման հարցի հետ կապված հարցում է ուղարկվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի պատասխանից հետո հստակ կլինի հիվանդի դուրսգրման հարցը: Այս պահին՝ 22.05.2020թ.՝ ժամը 18:36 դրությամբ դուրսգրման նախաձեռնություն և կարգադրություն չկա:  

Մինչև տեղափոխումն այս մասին տեղեկացված են եղել նաև տեղափոխումն իրականացնող պաշտոնատար անձինք և նրանց հետ եկած բժշիկը: Ավելին, փաստաբանական խմբի անդամները նրանց են ներկայացրել նաև վերը նշված գրությունը:  

Այդ մասին տեղեկացվել է նաև ՀՀ քրեակատարողական ծառայությանը՝ թեժ գծի օպերատորի միջոցով, գրությունն ուղարկել է նաև այդ ծառայության համապատասխան էլեկտրոնային հասցեով և խնդրել ենք՝ նախքան տեղափոխումը բժշկական կենտրոնից պարզել՝ տեղափոխման պահին Գագիկ Խաչատրյանը դուրս գրված, է թե ոչ, արդյոք նրան կարելի է տեղափոխել, թե ոչ, որպիսի խնդրանքներն ու պահանջները դիտավորությամբ անտեսվել են:  

4. Պետական պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն Գագիկ Խաչատրյանի հարցում  

Եվ այսքանից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, թե իբրև պետական պաշտոնյաները շահագրգռված չեն Գագիկ Խաչատրյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում:

Իսկ վերջում հետևյալ հարցը՝ ինչու էին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները դեռևս 2020 թվականի հունվարի 22-ին կրկին անօրինական կարգով ընդհատել Գագիկ Խաչատրյանի բուժումը «Աստղիկ» բժշկական կենտրոնում և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ինչու էր ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը դեռևս 30.03.2020թ. թիվ Ե-535 գրությամբ ՚Աստղիկ՚ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել, որ սեղմ ժամկետում քննարկեն Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժման ավարտի և անհրաժեշտության դեպքում այն ամբուլատոր պայմաններում շարունակելու հնարավորության հարցը, ինչն ակնհայտորեն պետական մարմնի կողմից բժշկական կենտրոնի վրա գործադրվող ճնշում էր՝ Գագիկ Խաչատրյանի բուժումն ընդհատելու նպատակով, որից ելնելով էլ Գագիկ Խաչատրյանի փաստաբանը դեռևս 01.04.2020թ. գրությամբ ՊՈԱԿ- տնօրենին խնդրել էր զերծ մնալ Գագիկ Խաչատրյանի բուժման գործընթացին անհարկի միջամտությունից, ինչպես նաև նրա բուժումը դադարեցնելու նպատակով քաղաքացիական բժշկական կենտրոնի վրա անուղղակիորեն գործադրվող ճնշումներից»:

Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, որ Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվելու նյութեր նախապատրաստելու համար, տեղեկացնում ենք, որ Խաչատրյանի փաստաբանական խումբը դեռևս երեկ է նման հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, ինչն էլ, հավանաբար նախարարին ստիպել է նման հայտարարությամբ հանդես գալ։ Հայտարարությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արդեն իսկ մեկնարկած հնարավոր գործընթացի նախաձեռնողը արդարադատության նախարարությունն է, այնինչ այդպես չէ։  

 

 

Հասարակություն Հայաստան Գագիկ Խաչատրյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում մեկ օրում  կորոնավիրուսի գրեթե 1700 դեպք հայտնաբերվել է
Սննդաբանը՝  նախաճաշի ամենավտանգավոր կերակուրների մասին
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 50 հազար  դեպք է հաստատվել
Հայտնի  է դարձել, որ  համաճարակը դրական ազդեցություն է ունեցել Երկիր մոլորակի  մթնոլորտի վրա
Ջոն  Լենոնի մարդասպանը բացատրել է իր հանցագործության պատճառը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային  հրադադարի կոչով է հանդես եկել  
ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի COVID-19- ով  հնարավոր վարակման պատճառով
Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները
Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը առցանց կկայանա
Գնդեվազում ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ ակցիա իրականացնողները հանքավայրում աշխատողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ․ Ոստիկանություն
Ռուսաստանում կորոնավիրուսի 6 215 նոր դեպք է  հայտնաբերվել
Թրամփը կոչ է արել  ՄԱԿ-ին պատժել Չինաստանին
Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը
Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները
Միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև
ՊԵԿ. դատարանը բավարարել է նախաքննական մարմնի երկու միջնորդություն
Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով
Աբու Դաբիի թագաժառանգն ԱՄՆ-ին առաջարկել է Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել իր երկիր
Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում
Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ
Հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են
Հայաստանում համակարգը դեռևս պատրաստ չէ «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելուն․ ԲՀԿ
Արցախյան բանակցային գործընթացը վերծվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է. Արտակ Զաքարյան
Ավելին
Ավելին