Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում կմրցեն Դոմինիկ Տիմը և Նովակ Ջոկովիչը:
Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում մրցեցին Դոմինիկ Տիմը և Ալեքսանդր Զվերևը: 3 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Տիմը հաղթեց 4 սեթերից հետո` 3:6, 6:4, 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:
Տիմի մրցակիցը եզրափակչում Նովակ Ջոկովիչն է: Այն կկայանա փետրվարի 2-ին: