Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է և առաջինը մտել է Ազատավան: Այստեղ այցելել է ջերմոցային տնտեսություններից մեկը և հետաքրքրվել, թե ինչպես են ընթանում աշխատանքները: Սեփականատերը պատասխանել է, որ այնքան էլ հաջող չեն, սակայն չի դժգոհում։ Նա ասել է, որ երբեք վարկի վճարման ուշացումներ չի ունեցել, սակայն այս տարի իրեն վարկ չեն տրամադրել։
Փաշինյանի հարցին, թե ինչու վարկ չտվեցին, սեփականատերը պատասխանել է. «Դե էս տարի ոչ մեկին չէին տալիս»: «Ո՞նց չեն տալիս»,- զարմացել է վարչապետը և իր օգնականին հանձնարարել է վերցնել տվյալները և ստուգել, թե ինչու վարկ չեն տվել: