f

Անկախ

Կորոնավիրուսն աշխարհում վերջին տվյալներով


Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 307 հազարից, մահացածների թիվն անցել է 340 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 160 հազար 530 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 645 հազար 353 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 97 հազար 655 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: 

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը 332 հազար 382 է, մահերինը՝ 21 հազար 116: 

 Հաջորդ տեղում Ռուսաստանն է 326 հազար 448 հաստատված դեպքով: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 249:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 281 հազար 904 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 628:

Հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 254 հազար 195 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 393: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 658, մահերինը՝ 32 հազար 616: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, այստեղ վարակվածների թիվը 182 հազար 219 է, մահացածներինը՝ 28 հազար 289:

Գերմանիայում 179 հազար 713 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 352 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 154 հազար 500-ի, մահացածներինը՝ 4 հազար 276-ի:

Աառաջին տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի,  մահացել է 7 հազար 300 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը և Պերուն: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանում վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ վարակվածության նոր դեպք վերջին մեկ օրում չի գրանցվել: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 82 հազար 971, որից 78 հազար 258-ն ապաքինվել է: Չինաստանում մահերի ընդհանուր թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին վարակի հեռևանքով մահերի նոր դեպքեր ևս չեն գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 723-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

 

Աշխարհում նոր կորոնավիրուս

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին