Հայաստանում մայիսի 23-ի ժամը 11:00-ի տվյալներով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ը՝ առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 49080 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։
Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 77 (ավելացել է ևս 3-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է: