Ինչքան մտածում եմ՝ սրանց մասին չգրեմ, լոկ այն մտայնությամբ, որ մեռածների մասին միայն դրականը պիտի ասես,(իսկ այն, որ սրանք քաղաքական մեռելներ են, արդեն պարզից էլ պարզ է) չի ստացվում։ Այս համավարակը ամբողջ աշխարհում նահանջում է, հեղափոխական Հայաստանում՝ տարածվում։
Գուցե ժամանակն է, որ առնվազն Թորոսյանն ու պարետը հրաժարական տան։ Ես Թորոսյանին դատի կտայի, Ստալինի նման, կառավարության նիստից ուղիղ դատարան։
Որևէ մի պաշտոնյա այս երկրում պատասխանատու՞ է, թե՞ ոչ։ Սա ի՞նչ քեֆ է ժանտախտի ժամանակ։ Տեսնում եմ, էլ լափամանից չեք խոսում։ Հին Հայաստանը Ձեզ էլ կուլ տվեց։ Անգամ Ադրբեջանի տվյալներն ավելի լավն են։ Ամոթ չի՞։ Ինչո՞վ եք տարբերվում անընդհատ պարտվող մեր ֆուտբոլիստներից։ Սա մրցակցության դաշտ է, ու խոսելով չի, գործելով է։ Պատվախնդրություն եթե ունենայիք, արդեն դուրս եկած կլինեինք այս ամոթալի վիճակից։ Երևի "սերժառոբականնե՞րն" են խանգարում։
Երկու տարի է, ոչ մի առաջընթաց, ոչ մի բարեփոխում, ոչ մի հարգանք հասարակության անդամների հանդեպ։ Միայն թուրքախառն հայհոյանք, այն էլ՝ բարձր ամբիոններից, միայն դատ ու դատաստան, միայն հեղափոխական կեղծ, ապազգային արժեքներ։ Կամ "հետևից մոտենալու" մասին եք վիճում, կամ "հետևից խփելու"։ Զզվելի է։ Ձեր նպատակը՝ մեր տեսակը վերացնելն է։ Վեր կացեք, գնացեք էլի։ Ի՞նչ կլինի։ Դուք սուպեր քանդողներ եք։ Ձեր տեղը զիջեք կառուցողներին։