Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 2311-ով։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ հինգ օր անընդմեջ վարակվածների թիվը գերազանցում է երկու հազարը:
Ընդհանուր առմամբ, Իրանում կորոնավիրուսով վարակման 131 հազար դեպք է գրանցվել, յոթ հազարը մահացել են, 100 հազարը՝ ապաքինվել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2-ն կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 5,2 միլիոն մարդ, մահացել է 335 հազար մարդ: