Տեղի է ունեցել հարձակում փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել բացահայտ, հարձակվողները համոզված են եղել իրենց անպատժելիության մեջ։ Պատահակա՞ն է, արդյոք և ուղղորդվա՞ծ այս հարձակումը։Ուղղորդված լինելը չեմ պնդում, բայց վստահ եմ, որ հարձակումը պատահական չէր։ Եթե , այսպես կոչված «հեղափոխության պահապաններ» խունվեյբինական խումբը ահաբեկում է ընդդիմախոսներին և իշխանության կողմից ոչ միայն չի պատժվում, այլև փաստորեն խրախուսվում է, ապա ինչու՞ այլ խմբավորումներ նույնպես «աչքի չընկնեն» ու դուր գան հեղափոխության առաջնորդին։ Արդյոք, վերադառնում ենք մղձավանջային 90-ականների՞ն, երբ հարձակվեցին փաստաբան Ռուբեն Սահակյանի վրա․․․նույնպես անպատիժ։