f

Անկախ

Ինչո՞ւ ՍԴ-ի Հարցով Եվրոպական Կառույցների Պատասխանը Կարող Է Հաճելի Չլինել Իշխանությունների Քիմքին


Թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացված հակաժողովրդավարական ու հակասահմանադրական տարբեր գործընթացների հանդեպ միջազգային ու մասնավորապես եվրոպական կառույցների արձագանքը համարժեք չի եղել:

Այդուհանդերձ ՍԴ-ի շուրջ զարգացումների կապակցությամբ եվրոպական կառույցների մոտեցումը կարող է այնքան էլ հաճելի չլինել իշխանությունների քիմքին: Նույն այդ մտավախությունից ելնելով է, որ իշխանությունները մի օր ընդգծում են հանրաքվեն չեղարկելու և արհեստածին ճգնաժամը ԱԺ-ում լուծելու անհրաժեշտությունն ու այդ կապակցությամբ նամակ են հղում եվրոպական համապատասխան կառույցին, իսկ հաջորդ օրը կասեցված հանրաքվեի վերսկսման ընթացակարգում հստակեցում մտցնող օրենքի նախագիծ են ընդունում:

Այն որ ՍԴ-ի հարցով եվրոպական կառույցների պատասխանը կարող է չհամապատասխանել իշխանությունների ցանկությանը, ունի իր հստակ պատճառները: Փորձենք բացատրել:

Ա. ՍԴ-ի շուրջ զարգացումներն առնվազն մեկ կետում լիարժեքորեն տարբերվում են վերջին երկու տարիների ընթացքում իրականացված մյուս հակաօրինական գործընթացներից:

Բանը նրանում է, որ նախորդ դեպքերում իշխանություններն իրենց հակաօրինական քայլերով (օրինակ ԱԺ-ի շենքն ու դատարանները շրջափակելով) եվրոպական կառույցներին կանգնեցրել են կատարված փաստի դիմաց: ՍԴ-ի պարագային իրականացվող գործընթացը սակայն, տարբեր է: Այս դեպքում իշխանությունները եվրոպական կառույցներից, այդ թվում Վենետիկի հանձնաժողովից ակնկալում են սահմանադրությունը և իրավական նորմերը խախտելու թույլտվություն, ինչն անտրամաբանական է:

Բ. ՍԴ-ի հարցով Հայաստանի իշխանությունների քիմքին հաճելի որոշում ընդունելու հարցում եվրոպական կառույցներին խանգարում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք:

Իրավունքի ու մասնավորապես միջազգային իրավունքի գլխավոր աղբյուրներից մեկը «Միջազգային սովորույթ»-ն է, ինչը թելադրում է նույն հարթության վրա գտնվող իրավական նույնանման հարցերի հանդեպ համընդհանուր մոտեցում ցուցաբերել: Այլ խոսքով եթե իրավական որևէ հարցի շուրջ գոյություն ունի հստակ մոտեցում երկակի ստանդարտներից խուսափելու համար միջազգային իրավունքը հորդորում է նույն մոտեցումը ցուցաբերել նմանատիպ այլ հարցերի պարագային: Միջազգային սովորույթը կրկնակի նշանակություն է ստանում, եթե հարցերը քննվում են նույն կառույցի շրջանակներում:

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ 2016 թվականից սկսված ու դեռ շարունակվող ճգնաժամի կապակցությամբ Եվրոպական տարբեր կառույցներ, այդ թվում ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովն արտահայտել են ՍԴ-ի ու դատական իշխանության դեմ ճնշումների և գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջամտությունների անթույլատրելիության կապակցությամբ իրենց հստակ տեսակետը: Իրենց անդամ և գործընկեր երկրների պարագային երկակի ստանդարտների կիրառման մեջ չմեղադրվելու նաև այլ երկրների համար նախընթաց չստեղծելու անհրաժեշտությունից ելնելով եվրոպական կառույցները պարտավոր են լինելու Հայաստանի դեպքում նույն պրակտիկան կիրառելով իշխանություններին կոչ անել հրաժարվել ՍԴ-ի հարցը օրենսդիր իշխանության օգնությամբ լուծելուց ու դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելուց:

Գ. ՍԴ-ի հարցով Վենետիկի հանձնաժողովն ավելի վաղ արտահայտել է իր խորհրդատվական տեսակետը: Վենետիկի հանձնաժողովի իրավական փորձագետները դեռ անցած հոկտեմբերին հրապարակած համատեղ եզրակացության մեջ նշել են, որ «Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ թոշակի անցնելու մասին առաջարկն առարկելի չի լինի միայն այն դեպքում, եթե այն լինի խիստ կամավոր և չխոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությանը»: Չկա որևէ պատճառ որը մեզ թույլ կտա ենթադրել Վենետիկի հանձնաժողովի իրավական փորձագետները դեմ գնալով ընդամենն ամիսներ առաջ հրապարակած իրենց եզրակացությանն այս անգամ իշխանություններին կթույլատրեն օրենքի որևէ նախագիծ ներկայացնելով Ազգային Ժողով թոշակի ուղարկել ՍԴ-ի նույնիսկ մեկ դատավորի կամ դադարեցնել նրա լիազորությունները:

Վենետիկի հանձնաժողովը ոչ-քաղաքական ու բացառապես իրավական կառույց է, որը հիմք ընդունելով եվրոպական օրենքներն ու իրավական նորմերը խորհրդատվական տեսակետ է ներակայացնում: Իհարկե Վենետիկի հանձնաժողովի տեսակետը պարտադիր ուժ չունի, սակայն չպիտի մոռանալ, որ դա անուղղակի կերպով ներկայացնում է տվյալ հարցի կապակցությամբ եվրոպական կառույցների պաշտոնական տեսակետը, որի անտեսումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Սահմանադրական դատարան Վենետիկի հանձնաժողով Հայաստան Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Չինաստանում կորոնավիրուսի մեկ դեպք է հայտնաբերվել
ԱՄՆ-ում COVID-19- ի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը
Քադիրովը մեկնաբանել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը
Երկրում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը կայունանում է. Պուտին
"Ազդակ" օրաթերթում հրապարակված հոդվածը անցյալ դարի համաճարակի և պապիս՝ Վահան Չերազի գործունեության մասին
Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում...
Իրանը պատրաստվում է COVID-19-ի նոր ալիքին
Շնորհավորել ենք բոլորին, բացի մեր հարևան և բարեկամ Իրանից․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բացթողումը
Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ
«Պատասխանը դուք շուտով կիմանաք». Ալեն Սիմոնյանը՝ Գոգյան-Թամրազյան խնդրի մասին
Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր
Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է
Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան
ՀՀ կառավարությունը կաշխատի աջակցել ռեստորանների՝ աշխատանքը կորցրած աշխատակիցներին. Գրիգորյան
Հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն անկախ նրանց գտնվելու վայրից. Ավանեսյան
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը
Թրամփը սպառնում է փակել սոցիալական ցանցերը
Փաշինյանն անդրադարձավ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործին
Պետությունն ամեն ինչ կանի կապիտալ շինարարության պատշաճ իրականացման համար. Պապիկյան
Կապանում ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու դեպքով նյութեր է նախապատրաստում
Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ պատմական հանգամանքներ հանգեցրին այդ ողբերգությանը 105 տարի առաջ
Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում. Արայիկ Հարությունյան
Գողացված մեքենայով վթարի էին ենթարկվել․ Տավուշի ոստիկանների բացահայտումը
Շենքի հետնամասում կրակել և վնասել էր բնակարաններից մեկի պատը
Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել
Ավելին
Ավելին