f

Անկախ

«Դարի գործարքը»՝ նախընտրական քարոզչության գործիք


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավակնում է դառնալ «դարի գործարքի» հեղինակը։ Նա հրապարակել է  պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման իր պլանը։ Ըստ այդմ՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի մայրաքաղաքը, Իսրայելի իշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արևելյան ափի մի մասի նկատմամբ։ Փոխարենն Իսրայելը 4 տարով դադարեցնելու է պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը։ 

Պաղեստինին Թրամփն առաջարկում է մայրաքաղաք ունենալ Արևելյան Երուսաղեմում, ապառազմականացնել Գազայի հատվածը, դադարեցնել աջակցությունը ՀԱՄԱՍ խմբավորմանը։ Առաջարկն  ընդունելու դեպքում Թրամփը խոստանում է Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ անել։ 

Այս նախագիծը երեք տարի շարունակ մշակել է Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։ 

Եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել բանակցել՝ հիմքում ունենալով այս ծրագիրը, ապա Պաղեստինի ղեկավար  Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Երուսաղեմը չի վաճառվում։

Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում «դարի գործարք» անվանումը ստացած ծրագիրը և որքանո՞վ է իրատեսական դրա կյանքի կոչումը։ Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։ 

-Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփի «դարի գործարքը»։ Եվ ինչո՞ւ է հենց հիմա այն ասպարեզ բերվել։ 

Արմեն Պետրոսյան

-Իրականում այն երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ վերջնականապես լուծում տալ այն հիմնախնդրին, որը տասնամյակներ շարունակ, ավելի կոնկրետ Իսրայել պետության ստեղծման առաջին իսկ օրվանից մշտապես սպառնացել է Իսրայելի անվտանգությանը։

Երկրորդ նպատակը, որով և պայմանավորված է ժամանակահատվածի ընտրությունը, կապված է և ԱՄՆ-ում, և Իսրայելում ներքաղաքական գործընթացներով, այն է՝ նախընտրական շրջանով։ Իսրայելում մոտ մեկ տարի է, շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը։ Մարտի երկուսին մեկ տարվա մեջ արդեն երրորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան։ Եվ նման կարևոր քայլով ԱՄՆ-ն ցանկանում է իր աջակցությունը ցուցաբերել Իսրայելի գործող վարչապետին․  նա տևական ժամանակ է, խնդիրներ ունի երկրի ներսում և անցած երկու ընտրությունների արդյունքում այդպես էլ չկարողացավ ձևավորել կառավարություն։ Իսկ ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացների համատեքստում հարկ է նշել, որ նախագահ Թրամփը նման քայլով փաստացի շահում է Միացյալ Նահանգներում հրեական և ավետարանչական համայնքների աջակցությունը։ Իսկ նրանք  բավականին ծանրակշիռ ազդեցություն ունեն ԱՄՆ-ում ընտրական գործընթացների վրա։ 

-Նախորդ ընտրություններից առաջ էլ Թրամփը Նեթանյահուին աջակցող քայլեր է արել․ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանություն բացեց, ճանաչեց Գոլանի բարձունքները։ Հաշվի առնելով, որ Նեթանյահուն այդպես էլ չկարողացավ կառավարություն ձևավորել՝ արդյո՞ք այդ քայլերը ծառայեցին իրենց նպատակին։ Եվ երաշխիք կա՞, որ այս անգամ ամերիկյան աջակցությունը  ցանկալի արդյունք կապահովի։ 

 -Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս գործարքի ճարտարապետն է ԱՄՆ նախագահի փեսա և առաջատար խորհրդական Ջարեդ Քուշները, որը բավական սերտ հարաբերություններ ունի վարչապետ Նեթանյահուի ընտանիքի հետ։ Հետևաբար ամեն կերպ փորձ է արվում աջակցություն ցուցաբերել նրան։ Այլ հարց է, թե ինչպիսի արդյունավետություն կունենա աջակցության այս փորձը։ 

Մի կարևոր հանգամանք էլ պետք է նշել․ ԱՄՆ գործող վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության տարաբնույթ ծրագրերում  կարևոր նշանակություն և ազդեցություն ունի Բենիամին Նեթանյահուի անձը։

Ավելիբն, Միացյալ Նահանգների գործող վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության առանցքում գտնվող մի շարք ծրագրերի իրականացումը պայմանավորված է մի քանի անձերով և նրանց հետ համագործակցությամբ։ Նաև դրանով է պայմանավորված Թրամփի այս քայլը։ Իրենք ուզում են վարչապետի  պաշտոնում տեսնել Նեթանյահուին, դրանով է պայմանավորված, որ այսպիսի առարկայական քայլերի են գնում։ Իհարկե, ինչպիսի արդյունավետություն կգրանցվի, սա այլ հարց է, բայց հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում են այս նպատակով։ 

-Ասացիք, որ ծրագրի նպատակներից մեկն էլ հակամարտության կարգավորումն է։  Հաշվի առնելով, թե ինչ են առաջարկում ու ինչպես է արձագանքել Պաղեստինը՝  այդ ծրագիրը մշակելիս իսկապե՞ս ակնկալել են, որ այդ առաջարկը կընդունվի Պաղեստինի կողմից։ 

-Տեսեք, մի կարևոր նրբություն կա։ Եվ Դոնալդ Թրամփը, և Ջարեդ Քուշները գործարքին և դրա մշակմանը մոտեցել են բիզնես տրամաբանությամբ։ Այդ տրամաբանությունը մեկնաբանում եմ որպես «փող տարածքների դիմաց» բանաձև։ Ըստ այս տրամաբանության՝ պաղեստինցիները մոտ 50 մլրդ ներդրումների դիմաց պետք է համաձայնեն որոշ տարածքներ զիջել Իսրայելին և ընդունել այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն Իսրայել պետության անվտանգությունը։ Այս տրամաբանությամբ են առաջնորդվել, որն իհարկե, հաշվի առնելով և խնդրի նրբությունը, և պաղեստինյան կողմի դիրքորոշումը, և նաև բազմաթիվ ներգրավված ուղղակի և անուղղակի դերակատարների դիրքորոշումը, այս պահի դրությամբ անհավանական է։ 

-Եթե նպատակը հակամարտության լուծումն է,  հակամարտության կողմ Պաղեստինի  հետ ինչո՞ւ առաջարկը չեն քննարկել։ 

-Գործարքի  քաղաքական բաղադրիչը ներկայացվել  է օրերս, բայց տնտեսականը հունիսին էր ներկայացվել։ Այդուհանդերձ, քաղաքական բաղադրիչի որոշ  մանրամասներ պարբերաբար դրվում էին շրջանառության մեջ՝ փորձելով շոշափել կողմերի դիրքորոշումը։ Եվ այն ժամանակ արդեն պարզ էր, որ այս մոտեցումը, որ ցուցաբերվել է ԱՄն կողմից, որևէ կերպ ընդունելի չէ Պաղեստինի և նրան  հարող մի շարք արաբական և մուսուլմանական երկրների համար։ 

Միացյալ Նահանգների բացահայտ իսրայելամետ դիրքորոշումը, որը տեղ է գտել նաև առաջարկում,  չէր կարող որևէ կերպ ապահովել Վաշինգտոնի՝ որպես անաչառ միջնորդի դերակատարումը,   և հետևաբար նաև այդ ծրագրի առանձին կետերի դրական ընկալում պաղեստինյան կողմի համար, որի շահերը հիմնականում անտեսված են։ 

-Հաջորդ շաբաթ Արաբական պետությունների  լիգայի հավաք է տեղի ունենալու Կահիրեյում, որտեղ այս հարցն է քննարկվելու։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի արաբական պետությունների, հատկապես ԱՄՆ մերձավորարևելյան գործընկերների դիրքորոշումը։ 

-Միանշանակ դիրքորոշում արաբական երկրները հազիվ թե կարողանան դրսևորել։ Որովհետև ակնհայտ է, որ արաբական մի շարք  երկրների մոտ կա դիրքորոշումների բախում՝ պայմանավորված հանգամանքով, որ այս ծրագրի հեղինալը ԱՄՆ-ն է, իսկ արաբական շատ երկրներ ռազմավարական բնույթի գործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ։ Նրանք առնվազն չեզոք դիրքորոշում են  որդեգրելու՝ հաշվի առնելով նաև խնդրի նրբությունը, վերջնական որոշման կայացումը թողնելով հակամարտության ուղղակի մասնակիցներին։ Նրանք իրենց դիրքորոշմամբ չեն խոչընդոտի գործարքի իրագործմանը, եթե նման հնարավորություն ստեղծվի։ 

Թրամփի առաջարկած քարտեզը

-Հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի Պաղեստինը կողմ արտահայտվի այս առաջարկին։ 

-Եթե տեղի չունենան մի շարք սկզբունքային փոփոխություններ այդ փաստաթղթում, հազիվ թե պաղեստինյան կողմը փոխի իր դիրքորոշումը։ 

-Ամփոփելով իրավիճակը՝ կարո՞ղ ենք ասել, որ ծրագրի հիմնական նպատակը աղմուկ առաջացնելն էր, ինչը և տեղի ունեցավ։ 

-Ինքը ծրագիրը բավականին կարևոր է, քանի որ միտված է մերձավորարևելյան ամենաարյունահեղ և ամենատևական հակամարտության կարգավորմանը։ Բավականին երկար ժամաանակ է, որ որևէ միջնորդ որևէ առաջարկությամբ հանդես չէր եկել։ Կարևոր է, որ Միացյալ Նահանգների վարչակարգը հետաքրքրություն է ցուցաբերում այս կնճռոտ խնդրի կարգավորման հարցում։ Բայց, հաշվի առնելով նրա միակողմանի դիրքորոշումը, իհարկե չի կարելի կանխատեսել, որ խնդիրը կարող է լուծում ստանալ։ 

 

 

 

Մերձավոր Արևելք Պաղեստին հակամարտություն

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
Ավելին
Ավելին