f

Անկախ

ՀԽ անդամները հակադարձում են Ստյոպա Սաֆարյանին


Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ Հանրային խորհուրդը վերջին երկու ամսում ավելի շատ բան է արել, քան նախորդ տասը տարվա ընթացքում:

Նման հայտարարությունը կարելի էր զավեշտ համարել ու անցնել առաջ, քանի որ Ստյոպա Սաֆարյանը հատկապես վերջին շրջանում հաճախ է աչքի ընկնում զավեշտալի և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններով: Բայց քանի որ հայտարարությունը հնչում է մի մարդու շուրթերից, որն այսօր ղեկավարում է Հանրային խորհուրդը, որտեղ ընդգրկված են նաև նախորդ տասը տարիներին ակտիվորեն աշխատած մարդիկ, դա արդեն վիրավորանք է հենց իր գործընկերների նկատմամբ:

Հանրային խորհրդի «հնաբնակներից» շատերն Անկախի հետ զրույցում այդ հայտարարությանը բավականին վրդովված արձագանքեցին, շատերն էլ նկատեցին, որ պետք չէ լուրջ վերաբերվել Ստյոպա Սաֆարյանի հայտարարություններին: 

ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ է արվել վերջին երկու ամսիների ընթացքում Հանրային խորհրդում, ասաց, որ այս  ամիսներին նույնիսկ Ստյոպա Սաֆարյանին չի տեսել (բացառությամբ օրեր առաջ կազմակերպված հեռավար նիստի), էլ ուր մնաց իմանա, թե ինչ է արվել: Հեռավար նիստին էլ քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը: 

Հանրային խորհրդի անդամ, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը, որը նախկինում երկար տարիներ ղեկավարել է ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը և ակտիվորեն բարձրացրել և լուծել ոլորտի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, Սաֆարյանի հայտարարությունն այնքան անհեթեթ համարեց, որ նույնիսկ չցանկացավ մեկնաբանել:

ՀԽ անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանն էլ ասաց հետևյալը. «Հանրային խորհուրդը վերջին տասը տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել: Սակայն կառույցի գործունեությունն այնքան էլ տեսանելի չէր, քանի որ այն իրականում պետք չէր նախկին իշխանությանը և գործում էր բացառապես խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հեղինակության և նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ: Նոր Հանրային խորհուրդը ևս իշխանությանը պետք չէ: Բայց տարբերությունն այն է, որ նորն ուղղակի չի գործում»:

ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանը, անդրադառնալով Սաֆարյանի հայտարարությանը, հիշեցրեց, որ ինքը ՀԽ անդամ է ընտրվել 2018 թ. դեկտեմբերի 26-ին և կարող է համեմատել ա՛յդ ժամանակաշրջանը վերջին երկու ամսվա հետ:

«Համեմատենք վերջին մեկ տարվա աշխատանքների երկու փուլերը, երբ ՀԽ նախագահ էր Վազգեն Մանուկյանը և երբ ՀԽ նախագահ դարձավ Ստյոպա Սաֆարյանը: Մանուկյանի ժամանակ այդ կառույցը ռիթմի մեջ էր, կայանում էր, զգացվում էր, որ ստացվելու է: Հանրային խորհրդի մի քանի շատ լուրջ նիստեր եղան, օրինակ, այն  նիստը, որտեղ քննարկվեց Ստամբուլյան կոնվենցիան, և որի ժամանակ միայն Ստյոպա Սաֆարյանն էր կողմ կոնվենցիային, մյուսներս՝ դեմ: Եղան հանդիպումներ նախարարների հետ, ՀԽ փոքր խորհրդի նիստերին շատ լուրջ հարցեր դրվեցին, այսինքն, Հանրային խորհուրդը գալիս էր զբաղեցնելու իր տեղն ու դիրքը մեր իրականության մեջ: Սաֆարյանի օրոք որևէ լուրջ նիստ չի կայացել: Համենայնդեպս, Հանրային խորհրդի կազմով որևէ լուրջ հանդիպում, որևէ լուրջ հարց չի քննարկվել, հետևություններ չեն արվել, որոշումներ չեն կայացվել: Միգուցե հանձնաժողովների հետ որոշակի աշխատանք տարվել է, չեմ բացառում, բայց ՀԽ-ն՝ որպես մարմին, այս ընթացքում զրոյական վիճակում է, այն դեպքում, երբ կան քննարկելու բազմաթիվ լուրջ հարցեր, և երկիրը գլորվում է ատելության անդունդը»:

Պեպանյանի խոսքով՝ Ստյոպա Սաֆարյանը պետք է համեստություն ունենա և նման համեմատություններ չանի, քանի որ համեմատելու դեպքում 100:0 հաշվով կպարտվի:

ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ի պատասխան Սաֆարյանի հայտարարությանը, ասաց, որ իրենց հանձնաժողովը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դինամիկ աշխատում է, հետևաբար երկու ամսում չէր կարող արվել ավելին, քան նախկինում է արվել:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ հավելեց, որ երկու ամսում կարողացել են կազմակերպել խորհրդի հեռավար գործունեությունը և մեկ հեռավար նիստ անցկացնել, իսկ որպես ներկայացուցչական մարմին՝ ՀԽ-ն այս ընթացքում որևէ նիստ չի անցկացրել և որևէ որոշում չի ընդունել:

Հիշեցնենք, որ հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանին՝ Ստյոպա Սաֆարյանը, բացի վերոնշյալ հայտարարությունից, նաև իրականությանը չհամապատասխանող այլ հայտարարություններ էր արել, որոնց արդեն անդրադարձել ենք:

Ստյոպա Սաֆարյան Հանրային խորհուրդ խմբագրի ընտրանի

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին