f

Անկախ

Ադրբեջանի Օմբուդսմանը խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ


ՀՀ ազգային ժողովում 2019 թվականի հաղորդումը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդու իրավունքներն ունեն համընդհանուր բնույթ և Արցախում ապրող հայերի՝ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ՝ տարածքի քաղաքական կարգավիճակից կամ քաղաքական որևէ այլ գործոնից: Սա հանրահայտ գաղափար է, որ բխում է status neutral միջազգային իրավապաշտպան սկզբունքից:

Դրանից բացի, խորհրդարանի պատգամավորներից մեկի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսնում է համագործակցության եզրեր ադրբեջանական Օմբուդսմանի հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցրերով, Արման Թաթոյանը պատասխանել է, որ դեռ առիթ չի ունեցել հանդիպելու հարևան երկրի նոր Օմբուդսմանին, սակայն միջազգային հանդիպումների շրջանակում առիթը լինելու դեպքում պատրաստ է հանդիպել իր գործընկերոջը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն արտահայտել է դիրքորոշում հանդիպման պատրաստակամության մասին: Դրանից բացի, Պաշտպանը նաև ընդգծել է, որ կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակից դարձվեն նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը:

Ելույթից անմիջապես հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը, այսինքն՝ Օմբուդսմանը, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ուղեկցվել է Մարդու իրավունքների հաստատության ղեկավարին ակնհայտորեն ոչ բնորոշ, այդ թվում՝ քաղաքական բնույթի մեկնաբանություններով՝ մեջբերումներ անելով իր երկրի քաղաքական իշխանությունների պաշտոնական դիրքորոշումներից և անգամ հարցը դիտարկելով Արցախի հարցի քաղաքական լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, օգտագործելով ագրեսիա ու ատելություն գեներացնող արտահայտություններ: 

Ավելին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի այս մեկնաբանություններն ուղեկցվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային վիրավորանքներով՝ նշելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «պրիմիտիվ մեթոդներով իրավական հարցերը վերածել է քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտների և կազմակերպել է էժանագին շոու»: 

Դրանից հետո Ադրբեջանի Օմբուդսմանը առաջ է քաշել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման քաղաքական նախապայման՝ նշելով, որ «Հայաստանի մարդու իրավունքների օմբուդսմենի հետ բանակցություններ անցկացնել հնարավոր կլինի միայն օկուպացիայի փաստի վերացումից հետո»:  

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ստիպված է արձագանքում ադրբեջանական Օմբուդսմանի այս քաղաքական և վիրավորական հայտարարություններին, որպեսզի թույլ չտրվի իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղում, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավում է, որ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարն անում է քաղաքական բնույթի հայտարարություններ: Սակայն մենք ձեռնպահ ենք մնում քաղաքական հայտարարությունների գնահատական տալուց՝ հաշվի առնելով, որ այն հարիր չէ մարդու իրավունքների հաստատությանը: Ափսոսում ենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը երկու կառույցների միջև շփումների կամ քննարկումների համար առաջադրում է քաղաքական նախապայմաններ՝ ակնհայտորեն հետևելով այն քաղաքական գծին, որը իրականացնում են Ադրբեջանի քաղաքական իշխանությունները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հույս ուներ, որ Ադրբեջանի նոր Օմբուդսմանը կարող էր որդեգրել մարդու իրավունքների միջազգային հանրաճանաչ սկզբունքների և չափանիշների կիրառմամբ համագործակցության նոր մոտեցումներ, սակայն քաղաքական պաշտոնական քարոզչությունից որևէ տառով չտարբերվող դիրքորոշմամբ հանդես գալը ցույց է տալիս, որ այդ հարցում փոփոխություն չկա:

Օմբուդսմանների և մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության հիմնարար սկզբունքներից է ապաքաղաքական աշխատանքը։ Այդ համագործակցությունը պայմանավորված է մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ՝ անկախ քաղաքական գործոններից։ Ուստի, մարդու իրավունքների օրակարգի ձևավորման ու ապահովման հարցում մարդու իրավունքների անկախ հաստատությունների միջև համագործակցության համար չպետք է լինեն քաղաքական նախապայմաններ։ 

Մարդու իրավունքների պաշտպանությունն ունիվերսալ բնույթ ունի, հետևաբար՝ Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ առկա անհամաձայնություններից։ 

Արցախում էլ են ապրում երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, և չի կարելի զրկել նրանց իրավական պաշտպանությունից, ինչը կհակասի մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին։ Մարդու իրավունքների պաշտպանության նման հարցեր քննարկելիս անփոխարինելի է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի լիարժեք ներգրավումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը չեն կարող կապված լինել քաղաքական որևէ գործոնի հետ։

Հայաստան ՀՀ ՄԻՊ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեծ  Բրիտանիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք է հայտնաբերվել
Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում  առաջին անգամ  գլխավորապես կանայք ընդգրկված կլինեն
Թաիլանդում թութակն ավելի քան 20 ադամանդ է գողացել և  կերել 
Հնդկաստանում դելտա պլյուս շտամից  մահվան առաջին դեպքն է գրանցվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ  սահմանել
ԱՀԿ-ն փոխել է կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումների վերաբերյալ իր դիրքորոշումը
ԱՄՆ-ում Չերչիլի նկարն աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
Մերկելը  կոչով է հանդես  եկել
Ռուսաստանում հունվարից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք է հայտնաբերվել
Կարծում եմ՝ նա (Փաշինյանը) հաղթել է ընտրություններում, սակայն շատ հարցեր են ծագում. Սերժ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել է քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար
Աստված չանի, որ մենք այս վարչապետի կողմից համագործակցության որևէ առաջարկ ստանանք, ինքը մեր համար դիտարկվում է որպես թշնամի
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. Փաշինյանը հիշեցրել է ռազմագերիների մասին
Այս խեղկատակ ու խայտառակ ընտրությունների արդյունքից հետո վստահ եմ, որ շատերի մոտ արտագաղթելու ցանկությունը կրկնապատկվել կամ եռապատկվել է
Զատուլին. Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները կասկածներ են առաջացնում
ՊԵԿ 2 հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից. անհրաժեշտ է այն վերադարձնել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները.սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք. Ադոնց
ՀԾԿՀ-ն հանդիպում է կազմակերպել «Վեոլիա ջուր» եւ «ՀԷՑ» ընկերությունների ներկայացուցիչների միջեւ
Նիկոլի հերթական "աշխատավարձային" մանիպուլյացիան և կեղծիքը (լուսանկար)
Սպիտակում իրականացվում են բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ
Առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի
Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ
Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. ուղիղ
Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա
Ավելին
Ավելին