Միջերկրական ծովի կենտրոնական մասում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հունական Մեթոնի քաղաքից 224 կմ դեպի հարավ-արևմուտք և Լիբիայի Ալ-Բայդա քաղաքից 305 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է կազմել:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել: