INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի ազգային հետախուզությունը հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի հնարավոր իրավահաջորդի՝ Աբդալլահ Քարդաշի ձերբակալության մասին: Գրում է Gazeta.ru-ն։
«Ձերբակալվել է հանցագործ ալ-Բաղդադիի իրավահաջորդ դառնալու թեկնածու Աբդալլահ Քարդաշը», - նշում է գործակալությունը:
Նշվում է, որ դա ահաբեկչի կեղծանուններից մեկն է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 2019թ․ հոկտեմբերին «Իսլամական պետություն» խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի ոչնչացումից հետո ահաբեկչական կազմակերպության ղեկավար է նշանակվել իրաքցի Ամիր ալ-Սալբին: