НСН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսաբան, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը հայտնել է, որ Ռուսաստանում COVID-19 համաճարակի գագաթնակետը, հավանաբար, արդեն ավարտվել է։ Գրում է Gazeta.ru-ն։
Գագաթնակետի ավարտը կարելի է նկատել հայտնաբերված վարակվածների թվի նվազման պատճառով, պարզաբանել է վիրուսաբանը:
«Մենք արդեն սարահարթն ու գագաթնակետն, ամենայն հավանականությամբ, անցել ենք: Դեռևս ոչ հարյուր տոկոսով, սակայն այդպես է թվում է: Եվ այն աստիճանաբար կնվազի», - ասել է Ալտշտայնը:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 308 705 դեպք:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է հիվանդությունը COVID-19:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: