f

Անկախ

Թույլ չտալ, որ իրավիճակը լրջանա նաև մյուս ոլորտներում


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք»։ Սրանք կառավարության նիստում վարչապետի խոսքերն են։ Սա ուղերձ է, որ ստանում է Հայաստանի հասարակությունը։ 

Ինքնին այս ձևակերպումն արդեն ճգնաժամ  է։ Վարչապետն ըստ էության ընդունեց, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը, և 3 ամիս շարունակ ձեռնարկվող միջոցները եղել են անարդյունավետ։ Վարչապետը կարող էր սխալվել, կարող էին սխալվել նաև ոլորտի պատասխանատուները՝ անփորձության պատճառով։ Բայց ամենալուրջ սխալը փորձագիտական որոշակի շրջանակների խորհուրդները, առաջարկները չլսելն էր, չքննարկելը, հաշվի չառնելը։

Մի խումբ հանրային գործիչներ, աշխատանքի և կառավարման մեծ փորձ ունեցող անձինք հանդես էին եկել հրապարակային առաջարկներով, հիմքում ունենալով հենց այն մտահոգությունը,  որ իրավիճակը բարդ է։ Ռացիոնալ առաջարկներ ներկայացրեցին նաև Հրանտ Բագրատյանը, Ավետիք Չալաբյանը, Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը, հայտնի բժիշկներ, ոլորտի մասնագետներ։ Առաջարկները ցուցադրաբար անտեսվեցին, արդյունքում մենք այսօր ունենք ավելի լուրջ իրավիճակ, քան պատկերացնում էինք՝ ավելի բարդանալու միտումներով։ Սա քաղաքական որոշման արդյունք էր, որով իշխանությունը միանձնյա ստանձնեց պատասխանավությունը՝ օրեցօր սրվող իրավիճակի համար։

Սա ամենևին միակ դեպքը չէ, երբ իշխատություններն անտեսում են նախազգուշացումներն ու մտահոգությունները.

  • Նույնպիսին էր մոտեցումը նաև ժամանակին հնչեցված «Կանգ առ»-ի կոչին։ Կոչն անտեսվեց, և գործունեությունը  շարունակվեցին նույն ոճով։
  • Նույնն էր վերաբերմունքը արցախյան բանակցություններին խորությամբ տիրապետողների մտահոգություն-հորդորին՝ Արցախի բանակցությունները զրոյական կետից սկսելու և միջնորդներով ամրագրված արդյունքները վերելակային դիվանագիտությամբ փոխելու անթույլատրելիության մասին։
  • Նույն վերաբերմունքն է այն զգուշացումներին, որ որևէ պարագայում չի կարելի սեփական քաղաքական շահերի համար անթաքույց օգտվել արատավոր որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։
  • Նախազգուշացումները, որ անթույլատրելի և վտանգավոր է Աննա Դանիբեկյանին, Արմեն Դանիելյանին, Մնացական Մարտիրոսյանին, Արտուշ Գաբրիելյանին և մյուսներին ճնշումների միջոցով քաղաքական շահեր հետապնդող որոշումներ պարտադրել, ևս անտեսվում են։
  • Արհամարհվեցին մտահոգությունները, թե ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի հնարավոր կիրառումը կոլապսային հետևանքներ կարող է ունենալ սեփականության, անշարժ գույքի շուկայի, ներդրումների, կապիտալի արտահոսքի, հասարակության չհիմնավորված սպասումների, հնարավոր վենդետաների առումով։
  • Անտեսվում են զգուշացումները, որ երկրում միայն մեկ մարդու ինստիտուտը՝ մեկ դատավորի, մեկ դատախազի, մեկ քննիչի, մեկ պատգամավորի, մեկ մտածողի, մեկ կառավարչի – մի հոգով ամեն ինչ որոշելու և կառավարելու ինստիտուտը խիստ վտանգավոր է ու կասեցնում է բոլոր դրական զարգացումները։

Ցանկը մտահոգիչ է, կարելի է երկար շարունակել։ Սակայն առավել մտահոգիչ է, որ այս բոլոր ոլորտների վերաբերյալ վաղը, մյուս օրը իշխանությունները կարող են ասել՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք։ Դրա հավանականությունն օրեցօր ավելի հստակ է ուրվագծվում։ Ամեն ինչ սկսել է շատ արագ զարգանալ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին