f

Անկախ

Տիգրան Սարգսյանը ԵՏՄ երկրներին կոչ է արել միասին հասնել թվային ինքնիշխանությանը


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Եվրասական տնտեսական միության երկրները պետք է միասին լուծեն թվային ինքնիշխանության եւ տվյալների պաշտպանության ապահովման հարցերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ալմաթիում ընթացող միջազգային թվային համաժողովում ելույթ ունենալով՝ նա բերել է Եվրամիության օրինակը, որտեղ ընդունվել է տվյալների պաշտպանության նորմատիվ ակտ, որի համաձայն ԵՄ տարածքում կարող են գործել միայն այն կայքերն ու պլատֆորմները, որոնք պաշտպանում են միության օգտատեր քաղաքացիների տվյալները:

«Մենք ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր տվյալների բազան: Արդյոք չե՞նք վերածվի այն ծառայությունների սոսկ սպառողի, որոնք մեզ տրամադրում են անդրազգային կորպորացիաները: Այսօրվա դրությամբ՝ իրավիճակը հենց այդպիսին է»,- նշել է նա:

Սարգսյանի կարծիքով՝ ԵՏՄ երկրները պետք է ստեղծեն սեփական էկոհամակարգ եւ համատեղ կառավարեն թվային փոխակերպումը:

«Մենք չպետք է ձգտենք այն պատճենելուն, ինչ արել են Alibaba-ի կամ Amazon-ի տիպի անդրազգային ընկերությունները, որովհետեւ ակնհայտ է, որ մրցունակ չենք, բայց մենք պետք է մշակենք սեփական համակարգը... Մեր երկրներից ոչ մեկն առանձին չի կարող իրականացնել իր թվային ինքնիշխանությունը: Միակ հնարավորությունը դա եվրասիական նախագծով անելն է»,- եզրափակել է նա:

Տիգրան Սարգսյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին